Երևանի քաղաքապետարան-ի տարատեսակ սպասարկուները նախկին Գազելների և ներկա «Ման» տեսակի ավտոբուսների նկարներն են տեղադրում: Գազելների վրա գրված է 100 դրամ, «Ման» տեսակի ավտոբուսների վրա` 150 դրամ: Սպասարկուները մեզ առաջարկում են համեմատել և եզրակացնել: Փորձենք:
Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը, որպես Բելգիայի Սուրբ Մարիամ Մագդաղինե եկեղեցու հոգևոր հովիվ, դարձել է ոչ միայն հայ համայնքի, այլև Բելգիայի տարբեր լեզվային ու մշակութային խմբերի հոգևոր առաջնորդության և համերաշխության խորհրդանիշը։ Նրա նախաձեռնությամբ Սուրբ Զատկի պատարագները հեռարձակվել են Բելգիայի ազգային հեռուստակայաններով՝ լայն լսարանի համար հասանելի դարձնելով հայկական հոգևոր ժառանգությունը։
Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են: Պարզ է, որ կառավարող քաղաքական ուժի թիվ մեկ խնդիրն էլ կրկին վերարտադրվելն ու իշխանությունը պահելն է: Իմ դիտարկումներով՝ պետք է, որ 2025 թ. ամռանը կամ աշնան սկզբներին լինեն արտահերթ ընտրություններ...
Նիկոլի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, ինչպես բազմիցս եմ ասել, կառուցվում է հետևյալ տրամաբանությամբ. ձեռք է բերում հակահայկական պայմանավորվածություններ, որն աղետ է, հետո ամեն գնով խախտում է ձեռք բերած պայմանավորվածություններն ու գցում է ժողովրդին նոր աղետներրի մեջ:
ՀՀ ԱԱԾ -ն հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե՝ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող անձանց նկատմամբ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելու համար։
«Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, քանի որ ՀՀ-ում դա քրեական պատասխանատվության հիմք է։ ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք` ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել»,-ասել է Փաշինյան Նիկոլը:
Նախագահ Քոչարյանի կողմից «Մեղրին հանձնելու» կամ «այն Արցախով փոխարինելու» մասին «հայտնի ռադիոկայանի» խնամքով» պատրաստված «սենսացիոն» ռեպորտաժը դիտելու ողջ ընթացքում ինձ չէր լքում déjà-vu-ի զգացողությունը: Այն միանգամից հիշեցրեց գեներալ Մանվելի մասին ոչ վաղ անցյալի հայտնի «տուշոնկա» ռեպորտաժը՝ ջրի երկու կաթիլի պես իրար նման: Հետևությունը չուշացավ. Քոչարյանի մասնակցությամբ «Մեղրին հանձնվել է» ճիշտ այնպես, ինչպես Մանվելի մասնակցությամբ «գողացվել էր զինվորի բաժին տուշոնկան»:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...