ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Խիստ են նեղված

Խիստ են նեղված
25.12.2012 | 00:25

ՀԱԿ-ից դուրս չեկած կուսակցություններում և բուն ՀՀՇ-ում ահավոր մեծ դժգոհություն կա Տեր-Պետրոսյանից, որ վերջինս, ինչպես իր նախագահության տարիներին, այնպես էլ հիմա, այդքան ականջալուր եղավ իր երբեմնի մամլո խոսնակ Լևոն Զուրաբյանին, որին այդ պաշտոնում նշանակելու ջատագովներն էին եղել Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը, ովքեր, գնալով Հրանտ Մաթևոսյանենց տուն, ասել էին, որ խելոք-ինտելիգենտ, լեզուներ իմացող տղա է, Լևոնին հարմար է: Եվ ինչպես այն օրերին էր Լևոն Զուրաբյանը զտում նախագահ Տեր-Պետրոսյանի մոտ մտնողների ցանկը, այնպես էլ հիմա զտեց նրանց` թույլ չտալով առավել ինքնուրույն մտածող մարդկանց Լևոնին որևէ բան ասել: Արդյունքում, ըստ նրանց, «զտվեց» ողջ ՀԱԿ-ը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ