Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Դե, որ ասում եք...

Դե, որ ասում եք...
18.06.2013 | 00:41

ՀՀ գյուղնախարարից փորձեցինք ճշտել` ինչ վիճակում է Արմավիրի կարկտահարությունից տուժածներին օգնություն հատկացնելու գործընթացը։ «Բավականին գործ արդեն արվել է ու դեռ արվելու է. տուժած համայնքների ջրի վարձը` 650 մլն դրամը, ամբողջությամբ վճարելու է պետությունը` ողջ սեզոնի վարձը։ Գյուղացիներն ընդհանրապես չեն վճարելու: 207 մլրդ հողի վարձ կրկին պետությունն է վճարելու: 670 տոննա արտահերթ պարարտանյութ ենք տալու գյուղացիներին։ Երեկվանից արդեն սկսել ենք բաշխումը: 100 հազար լիտր դիզվառելիք է տրվելու անապահով ընտանիքներին: Երեկվանից սկսել ենք նաև ամենաանապահով գյուղացիական տնտեսություններին հիսուն հազար դրամ միանվագ օգնության բաշխումը, տեղադրվում են հակակարկտային կայաններ»: Իսկ ի՞նչ է արվում ամենացավոտ հարցերից կարևորի` վարկերի սառեցման ուղղությամբ` հարցրինք Սերգո Կարապետյանին։ «Երեկ ես մի քանի համայնքներում եմ եղել, իմ աչքով տեսա, որ բանկերի ներկայացուցիչները եկել էին սեփականատիրոջ հետ բանակցելու, բանկի տղաները վստահեցրին, որ ամեն ինչ անելու են, որ գյուղացիներն ընդհանրապես չդժգոհեն` թե՛ ժամկետների հետաձգումների, թե՛ մնացյալ առումներով»,- վստահեցրեց գյուղնախարարը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ