Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Տասնմեկ դրամն ո՜ւր, 20-25 %-ն ուր

Տասնմեկ դրամն ո՜ւր, 20-25 %-ն ուր
12.07.2013 | 14:58

Այն, որ գազալցակայաններն անտեր չեն, գիտի նաև երեխան, ավելին, որոշ խոշոր գազալցակայանների դեպքում նույնիսկ գիտի, թե ով է տերը` անուն-ազգանունով, մականունով։ Մի խոսքով, ինչպես կարգն է, մեր հասարակությունն այս հարցում տեղեկացված է։ Անտեղյակ է միայն այն հարցում, թե ինչու գազալցակայանները խոսքները մեկ արած գազի գինը վերջին մեկ շաբաթում բարձրացրին 20-25 %-ով։
«Ոնց ինչու, բա գազի գինը բարձրացավ հուլիսի 7-ից»,- մեր հարցին հակադարձում էին գազալցակայանների աշխատակիցները։ Մի խոսքով, անգիր կրկնում էին իրենց տերերի տված դասը։ Մեղադրելու չէ, ի վերջո, նրանք շարքային աշխատողներ են։ Սակայն գազալցակայանի տերերը, ըստ իս, շատ լավ էլ հասկանում են, որ իրենց արածը ժողովրդի նկատմամբ իսկական խոզություն է։ Ինչ խոսք, գազի գնի բարձրացումը չէր կարող ազդեցություն չունենալ գազալցակայաններում վաճառվող գազի վրա։ Բայց չմոռանանք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն գազի գնի բարձրացումից հետո գազալցակայաններում գազի 1 խմ-ի գինը կբարձրանա 11 դրամով։ Այս հաշվարկը խիստ հակասության մեջ է մտնում 20-25 %-ով բարձրացած գնի հետ։ Ըստ վերլուծաբանների, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրավասու չէ այդ դաշտում ուսումնասիրություններ իրականացնելու, քանի որ գերիշխող դիրք ունեցող ընկերություններ չկան։
Չնայած այս պահին հարմար չէ սանձել գազալցակայանների տերերին։ Ի վերջո, նրանց արածը հարվածում է ոչ միայն ժողովրդի գրպանին, այլև պետության վարկանիշին։ Մի կողմից պետությունը դեռևս չի թանկացրել հասարակական տրանսպորտի ուղեվարձը, մյուս կողմից` գազալցակայանի տերերը կտրուկ բարձրացնում են գները։ ՈՒ այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը գազի գնի բարձրացումից հետո վստահեցնում են, թե հասարակական տրանսպորտի ուղեվարձի գինը կփորձեն պահպանել կամ էլ դրա բարձրացումը կտրուկ չի լինի։ Այս հայտարարությունները և գազալցակայանների տերերի գործողությունները նույնպես հակասում են միմյանց։ Արդյոք մի հարցի շուրջ այսքան հակասությունները շատ չե՞ն։ Թե՞ սրանք «օրինաչափ» հակասություններ են, որ հետագայում դառնալու են ուղեվարձի գների «յուղալի» բարձրացման հիմքը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ