Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրանը կարող է տարածաշրջանի և միջազգային զարգացումների պատկերը փոխել

Իրանը  կարող է տարածաշրջանի և միջազգային զարգացումների պատկերը փոխել
21.01.2014 | 11:29

«Ինչպե՞ս եք վերաբերվում հայ-իրանական հարաբերությունների հնարավոր զարգացումներին» հարցին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց.

- Զարգացումները շատ հեռանկարային կարող են լինել, եթե Հայաստանի իշխանությունները վերջապես նախաձեռնողական քաղաքականություն դրսևորեն: Կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի երկու երկրների նախագահների հանդիպում կազմակերպվի հայկական կողմի նախաձեռնությամբ: Վստահ եմ, որ իրանական կողմից այդ հետաքրքրությունը կա: Իսկ մենք, ելնելով մեր իրավիճակից, պարտավորված ենք քննարկել ոչ միայն տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների խնդիրները մեր մերձավոր հարևանի հետ, այլև ԱՄՆ-Իրան, Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր զարգացումները ու դրանց հնարավոր հետևանքները Հայաստանի համար: Խոսքը վերաբերում է թե՛ արտաքին քաղաքականությանը, թե՛ միջազգային տնտեսական ծրագրերում Հայաստանի ներգրավվածությանը, թե՛ էներգետիկ խնդիրներին, թե՛ գիտամշակութային կապերի զարգացմանը: Իրադարձությունների ընթացքը վկայում է, որ Իրանը որոշակի քայլերից և ժամանակից հետո կարող է տարածաշրջանի և միջազգային զարգացումների պատկերը փոխել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ