Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օգնություն տուժածներին

Օգնություն տուժածներին
18.07.2014 | 11:09

Շիրակի 34 և Լոռու 15 համայնքների հողագործներին կառավարությունը չանտեսեց։ Գործադիրը որոշեց 2013-ին և 2014-ին հողագործներին տրամադրած բարձր վերարտադրությամբ սերմացուի գումարների վերադարձի հարցը հետաձգել մինչև 2015-ի հունիսը։ Հիշեցնենք, որ բարձր վերարտադրությամբ սերմացուն տրամադրվել էր 1 կիլոգրամը 80 դրամով, այն պայմանով, որ գյուղացին կառավարությանն է վերադարձնելու 160 դրամ հաշվարկով։ Ի դեպ, գործադիրը որոշեց նաև 19,5 մլն դրամ հատկացնել Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսական և Արտենի համայնքներում հակակարկտային կայաններ տեղադրելու համար։ «Մենք պարտավոր ենք գյուղացուն աջակցել և միշտ լինել նրա կողքին»,- նիստում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ