Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխարհի վերաբաժանման հարց այսօր դրված չէ

Աշխարհի վերաբաժանման հարց այսօր դրված չէ
24.09.2014 | 16:01

Անցած շաբաթ Հայաստանում էր ՌԴ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սիտինը: Ի թիվս տարածաշրջանային ու միջազգային խնդիրները պարզաբանող հարցերի, նրան նաև հարցրի.

-Ի՞նչ եք կարծում ՌԴ-Արևմուտք հարաբերությունները երկա՞ր ժամանակ չեն կարգավորվի, թե՞ շանսեր կան առաջիկայում վերադառնալ նախաուկրաինական վիճակին:
-Ես հույս ունեմ դեռ, որ հարաբերությունները կարող են վերականգնվել: Իվերջո, չնայած պատժամիջոցային ամբողջ հռետորաբանությանը, Արևմուտքը մշտապես ցույց է տալիս, որ վերականգնումը հնարավոր է: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի հետ՝ նույնպես: Անկասկած, հարաբերություններում կա ճգնաժամ, բայց դա անուղղելի չէ:
-Դա դեռ սառը պատերազմ չէ՞:
-Դեռ ոչ: Իրավիճակն այնպիսին է, որ կարող է զարգանալ և դեպի սրացում, և դեպի լիցքաթափում: Այսօրվա իրականության մեջ կան դեպի սառը պատերազմ տանող նախադրյալներ, և կան քայլեր, որ կարող են դուրս բերել այդ իրավիճակից: Հակասական է այսօրվա իրականությանը և, ցավոք, կողմերից ոչ մեկը չի կարող ներգործել այդ գործընթացի վրա միակողմանի: Դա իրադարձությունների զարգացում է, որ ոչ ոք չէր կարող կանխատեսել անգամ 2013-ի աշնանը:
-Իսկ գուցե աշխարհի նոր վերաբաժանու՞մ է կատարվում:
-Չէի ասի, բայց փոփոխություններն ակնհայտ են:
-100 տարի առաջ՝ 1914-ին, սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, գուցե 2014-ին առանց պատերազմի՞ է գործընթացը շարունակվում:
-Աշխարհի վերաբաժանման հարց այսօր դրված չէ: Ռուսաստանը այսօր չունի այն ներուժը, որը անհրաժեշտ է աշխարհի մասշտաբային վերաբաժանման հավակնելու համար: Ռուսաստանն ունի որոշակի սուբյեկտություն և որոշակի ռազմավարական ու ռազմական ներուժ: Ռուսաստանն ի վիճակի է իրեն պաշտպանել, բայց մասնակցել աշխարհի վերաբաժանմանը, այն էլ ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Չինաստանի առկայությա՞մբ: Չկա նման հարց:
Ալեքսանդր Սիտինի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի սեպտեմբերի 26-ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ