Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այդ ժողովուրդը իրենց ժողովուրդը չէր

Այդ ժողովուրդը իրենց ժողովուրդը չէր
13.10.2014 | 17:49

«Ոչիշխանական քառյակը ապրիլից աշխարհացունց հանրահավաք էր խոստանում, հոկտեմբերին եռյակը հասավ Ազատության հրապարակ: Այն սպասելիքները, որ հանրահավաքի մասնակիցները՝ երկրորդ կազմով մարզերում հանդես գալով, ներշնչում էին, առաջին դեմքերը Ազատության հրապարակում արդարացրի՞ն Րաֆֆի Հովհաննիսյանի անավարտ ելույթով, Գագիկ Ծառուկյանի չելույթով և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախկին ելույթների սեղմագրով: Այս տարբերակը համարժե՞ք էր իրենց բարձրացրած հարցերին»՝ հավարտ ընդարձակ հարցազրույցի, որ հիմնականում վերաբերում է ԵԽԽՎ վերջին նստաշրջանին, հարցրի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին:

-Որ ոչիշխանությունը հայեցակարգ չունի և չունի տրամաբանական-գաղափարական հենք, որով մարդկանց կարող է ինչ-որ տեղ ուղղորդել, մենք դա ասել ենք վաղուց: Դա ակնհայտ է: Եթե դուք միմյանց կապված չեք գաղափարական խնդիրներով, եթե առանցքը այս ու այն պաշտոնները պահանջելն է, ընդդեմ և ոչ թե հանուն աշխատանքը, արդյունք չի լինելու: Հրապարակում ժողովրդի ներկայությունը, բացի նրանից, թե կազմակերպական ինչ աշխատանք էր կատարվել ծախսային հայտնի սկզբունքներով, առաջին դեմքերի ներկայությունն ու ելույթները խոստանալով, վկայում է, որ այնտեղ էր բողոքարկու ընտրախավը: Այն ընտրախավը, որ ոչ թե ոչիշխանության կողմ է, այլ իշխանության դեմ: Մենք գիտենք, որ այդ ընտրախավը կա, գիտենք, որ ավելի մեծաքանակ է, քան այնտեղ հավաքվել էին: Բայց մենք նաև գիտենք այդ ընտրախավի գոյությունը երկրում ինչ խնդիրների հետևանք է՝ որպես կանոն, սոցիալական, և այն նեգատիվի, որ կա մեր կյանքում՝ կոռուպցիա, անարդարություն: Եթե մենք այս ամենը գիտենք և հասկանում ենք, նաև որոշակի ծրագրեր ունենք, որ իրականացնում ենք այդ խավի խնդիրները լուծելու համար: Այսպես թե այնպես, այդ ժողովուրդը ՛՛իրենց՛՛ ժողովուրդը չէր, և մենք պիտի մեր աշխատանքով պակասեցնենք նրանց հանրահավաքների մասնակիցների թիվը: Իսկ ելույթների և չելույթների բովանդակությունը լավագույն ապացույցն էր, որ ծրագիր չկա իրականում, բայց իրենք արդեն ճանապարհային քարտեզ են կազմում: Դա դեմքը պահելու հանրահավաք էր, որ գարնանից խոստացել էին և տարին պետք է փակեին՝ ցույց տալով, որ իրենք կան: Այսօր ևս գնդակը իշխանությունների դաշտում է և իշխանությունը պետք է գտնի ճիշտ բանալին իրավիճակը փոխելու համար: Եթե նկատեցիք՝ աշխարհաքաղաքական հարցերում ոչիշխանությունը իշխանության հետ տարաձայնություններ չունի, աթոռներին նստողների հարց է, որ իրենց մեջ էլ դեռ չեն պարզել:
ԱԺ ոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ հարցազրույցը՝ «Իրատես de facto»-ի հոկտեմբերի 14-ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ