Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անդրադարձ

Անդրադարձ
15.11.2014 | 13:09

Իմ մտորումների առիթը «Իրատես»-ում (31.10.2014) հրապարակված հարցազրույցն է` «Ինձ համար Հայոց ցեղասպանության ճանաչումը նույնքան կարևոր է, որքան թուրք ժողովրդի շրջանում հայերի մասին մտածելակերպի փոփոխությունը» վերտառությամբ: «Իրատես»-ի հյուրն է ԹՈԼԳԱ ՔՈՐԱՆ, որը «ծնվել է 1982-ին, Ստամբուլում: 2006-ին ավարտել է Բողազիչի համալսարանի սոցիոլոգիայի և պատմության ֆակուլտետները: Ապա սովորել է կենտրոնական Եվրոպայի համալսարանում (CEU, Բուդապեշտ) և ստացել համալսարանի ազգայնական ուսումնասիրությունների բաժնի MA դիպլոմ. թեզը` «Երիտասարդ թուրքերի ազգայնական քաղաքականության ազդեցությունը երիտասարդների վրա»: 2008-ից մինչ օրս ուսանում է Չիկագոյի համալսարանի արևելագիտական ֆակուլտետում: Հայաստանում է երկրորդ անգամ»։ Իմ լա՛վ ընկեր և «Իրատեսի» սիրված ու գնահատված հեղինակ Խաչատուր Դադայանի մտահոգությունները (որ արտահայտված են հարցազրույցի վերջում), միաժամանակ ցավը, հասկանում եմ և կիսում. եթե սերունդը չգիտի իր ազգի մշակութային պատմությունը, իսկ վաճառականությունը, որ քաղաքակրթական և մշակութային դրսևորում է, քանի որ վաճառականությունը քաղաքակրթության շարժիչ ուժերից մեկն է, չի կարողանում իր ապրած ժամանակահատվածում կարևոր և ազգանպաստ գործունեություն ծավալել (ապացույց՝ այսօրվա առևտրականները, ովքեր այդպես էլ վաճառական չդարձան), ապա... Վաճառականը երկրից երկիր ոչ միայն վաճառքի համար ապրանք էր տեղափոխում, այլև մշակութային ու քաղաքակրթական նորություններ՝ իրենց լավագույն դրսևորումներով: Առակս զինչ ցուցանե՝ Խաչատուր Դադայանի տասնամյակների ուսումնասիրություններն ու հետազոտությունները լիարժեք դասընթաց կարող են լինել իմ անդրադարձի նյութը դարձած հրապարակման մեջ նշված բուհերի ուսանողների համար: Կարծում եմ՝ համապատասխան կառույցներին պետք է դիմել առաջարկով, այլ ոչ թե խնդիրը թողնել գործի կարևորությունը ըմբռնելու նրանց կարողությանը: Նրանք շատ զբաղված են և ժամանակ չունեն հետաքրքրվելու իրենց համար նոր ու անծանոթ ասպարեզով: Նրանց զբաղվածության չափն ու բովանդակությունը բոլորիս է հայտնի՝ դիմորդ-քննություն-ուսանող=փող-ապրանք-փող տնտեսագիտական դասական բանաձևին: Իսկ ինչ վերաբերում է Թոլգա Քորայի թուրք լինելուն, այս էլ քանի դար մոլորության մեջ են թրքախոս դարձած մարդիկ, որոնց մի մասը պահպանել է հիշողությունն իր ազգային պատկանելության մասին, մյուսները շարունակում են մնալ մոլորության մեջ... Թոլգա Քորան իսկական լազի տիպար է... Մի օր ինքը կխոստովանի: Համոզված եմ:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ