ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Տխրահռչակ Պոլ Գոբլը կրկին քաղաքական ասպարեզ է վերադարձել

Տխրահռչակ Պոլ Գոբլը կրկին քաղաքական ասպարեզ է վերադարձել
01.12.2014 | 13:00

Ամեն հայ, երբ նայում է մեր երկրի պատմական քարտեզներին, վրդովվում է հայոց հողերի կորստով, և դա բնական է. ամեն մտածող հայի համար մեր հայրենիքի տարածքների կորուստը հավասարազոր է մեր հարազատ ընտանիքի անդամների կորստին: Ասում են՝ հողի կորուստն անդառնալի չէ: Այո՛, անդառնալի չէ, եթե այդ հողը կորցրած ժողովուրդը դա կորուստ չի համարում, այլ քաղաքական ժամանակավոր անբարենպաստ պայմանների հետևանք, իսկ քաղաքական պայմանները միշտ էլ կարելի է դարձնել բարենպաստ, եթե այդ ժողովուրդը չի մոռանում իր հողը, ապրում է իր հայրենի հողին հնարավորինս մոտ և չի կտրում նրանից իր հոգևոր պորտալարը: Մենք մեր պատմական հայրենիքին մոտ ապրելու ոչ միայն հնարավորությունը, այլև երջանկությունը ունենք՝ ի դեմս Արևելյան Հայաստանի այն հատվածի, որի վրա իննսուն և ավելի տարի է՝ պետականություն ունենք, որից միայն վերջին երկու տասնամյակն է, որ հարաբերականորեն անկախ ենք: Բայց այդ հարաբերականությունն էլ բավարար էր, որ մենք հասկանայինք, թե ինչ ուժեր կամ խութեր ու սահանքներ են խոչընդոտում մեր պետականությանն ու առհասարակ մեզ, որպես ազգի ու ժողովրդի: Մարքսի ու Լենինի գաղափարները սովետի տարիներին, որոնք իրենց ձևով թվում էին մարդասիրական ու ժողովուրդների ազատության երաշխավոր, իրականում մի ծրագիր էին՝ գաղափարական զգեստ հագած որոշակի քաղաքական ուժերի ՝ոչնչացնելու թագավորական գերդաստանները, թուլացնելու, ապա կործանելու կայացած պետությունները, և այդ ավերակների տակից կամ վրայից, ինչպես՝ կհաջողվեր, վերցնելու իրենց օգուտը... Ցավոք, մարդկությունը դեռ չի պատրաստվում բռնելու այդ ավերող ձեռքերը... Աստված գուցե դեռ հնարավորություն է տալիս այդ ձեռքերի տերերին գիտակցելու, որ դրանով իրենք վերջնականապես կկործանվեն և կկրեն ամենադաժան պատիժը՝ որպես տեսակ կորցնելով վերարտադրվելու ֆիզիոլոգիական հնարավորությունը... Այդպիսի փաստ կա մարդկության պատմության մեջ. մոնղոլները, մի քանի դար արևելյան կիսագունդը բռնության ենթարկեցին, ավերեցին, կոտորեցին մարդկանց ու ոչնչացրին նրանց ստեղծած մշակույթը: Արդեն մի քանի դար է, որ մոնղոլները ոչ միայն դուրս են մղված համաշխարհային պատմության ասպարեզից, այլև որպես ազգ են ոչնչանում, քանի որ նրանց մեծ մասը վարակված է սիֆիլիսով և ընդունակ չէ սերունդ ունենալու.... Դա նրանց բարբարոսությանը համարժեք պատասխանն է... Այսօրվա ուժերը, թեև ձիերով չեն արշավում, բայց գործողությունները նույնն են... Տխրահռչակ Պոլ Գոբլը կրկին քաղաքական ասպարեզ է վերադարձել ու մեզ՝ հայերիս, նուրբ ու առերևույթ անցավ ուղղորդում է իրենց համար գերադասելի քաղաքական դաշտ... Ըստ նրա՝ մենք պիտի չկառչենք այն կպչուն մտքից և կարևորություն չտանք, թե ով որ տարածքն է վերահսկում, կարևորը հարևանիդ հետ առևտուր անելն է... Չէ՛, պարո՛ն , մեզ համար չափազանց կարևոր է, որ մենք վերահսկում ենք մեր հողը, որի կորուստը գուցե նաև այդ որոշակի ուժերի ձեռքի գործն է... մենք դեռ պահեստային հնարավորություն էլ ունենք մեր հայրենիքի մի մեծ հատվածը վերամիավորելու, և դուք բոլորդ գիտեք դա, որովհետև ձեր երկրներն իրենց կոտրած ձեռքով են ստորագրել Հայաստանի Տիտղոսը պատմական Արևմտյան Հայաստանի և պետականության կրող Արևելյան Հայաստանի տարածքների վրա... Այո՛, խոսքս Սևրի դաշնագրի հավելված Իրավարար վճռի մասին է, որը ոչ ոք չեղյալ չի հայտարարել և չի կարող, որովհետև այն իրավաբանորեն անժամանցելի է, անբեկանելի և կատարման համար պարտադիր՝ ընդունման պահից... Սևրի դաշնագրին կից, բայց նրանից անկախ և ինքնուրույն է ստորագրվել ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ ՝ համաձայն աշխարհի մի քանի պետությունների հայցադիմումի՝ ուղղված ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին: Իրավարար վճռով Հայաստանի առաջին Հանրապետությանն են վերադարձվում պատմական Հայաստանի տարածքների մոտ 45 տոկոսը (այդ թվում` Արցախն ու Նախիջևանը), ելքով դեպի Սև ծով: Այդ վճռի տակ ստորագրել է նաև 1920 թ. Թուրքիայի օրինական կառավարությունը: Դուք, որ այդպես լավ գիտեք հայերիս պատմությունը, թե ինչպես դարերով բռնության ենք ենթարկվել մեր հարևանների կողմից, վստահ եմ, որ Իրավարար վճռի գոյությունն ու նրա՝ ուժի մեջ լինելու հանգամանքն էլ գիտեք... Իսկ եթե գիտեք, ինչու եք մեզ փորձում մոլորեցնել. եթե Դուք մոռացել եք Մեղրիի շուրջ ձեր ղումար խաղալու փորձը՝ եթե Մեղրին տանք Ադրբեջանին, Ղարաբաղը մեզ կտաք: Ժողովուրդն ասում է՝ էդ խելքով քանի՞ եղբայր եք... Արցախն արդեն մենք ազատագրել ենք, իսկ աշխարհաքաղաքական պատուհանի այդ փոքրիկ օդանցքից, որը դեռևս չի կորցրել իր` աշխարհաքաղաքական գործոն լինելու կարևորությունը, մենք երբեք չենք հրաժարվի: Իսկ ինչ վերաբերում է Իրավարար վճռին, այն այսօր էլ ուժի մեջ է, պարզապես մենք այն մի օր կդնենք քաղաքական -իրավական սեղանին, պարո՛ն Գոբլ:


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 2243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ