Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հարցը ժամանակը չէ, հարցը քաղաքական կամքն է

Հարցը ժամանակը չէ, հարցը քաղաքական կամքն է
17.02.2015 | 12:08

Քաղաքական ու մերձքաղաքական կյանքն այնքան է Հայաստանում արագացել, որ կարևոր իրադարձությունները օրվա լրահոսում ստվերվում են:

Երեկ ՀՀ նախագահը ԱԺ մեծ օրակարգից հետ կանչեց 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Չանդրադառնալով արձանագրությունների ստորագրմանը նախորդած ու հաջորդած իրադարձություններին, երկուստեք հայտարարություններին, փորձենք հասկանալ՝ ի՞նչ է այս քայլից բխում: Որ խելամիտ ժամկետը շատ ձգվեց, փաստ է: Ինչպես փաստ է, որ արձանագրությունների ստորագրումը ժամանակին ընդամենը քաղաքական ակցիա էր, որին իրական բովանդակությամբ փոփոխություններ պարզապես չէին կարող հետևել: Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր ներքաղաքական կայունություն, և նա քաղաքականության առանցքը տեղափոխեց արտաքին դաշտ: Ստացվե՞ց: Այո: ՈՒրեմն արձանագրություններն իրենց առաջին ու անմիջական խնդիրը լուծեցին ներքաղաքական դաշտում: Արտաքին քաղաքականը՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը արդեն դուրս էին Հայաստանի ենթակայության շրջանակից: Պարզվեց՝ դուրս էին նաև միջազգային հանրության ազդեցության գոտուց: Հմայիչ ժպտացող ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և նույնքան հմայիչ ժպտացող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հենց Ցյուրիխում գիտեին, որ մասնակից են պատմական, բայց անհետևանք իրադարձության՝ չափազանց շատ տարաձայնություններ կային հայ-թուրքական հարաբերություններում՝ մեկ արձանագրությամբ լուծելու համար: Ասպարեզում չէր, բայց կար Ադրբեջանը, որ անմիջապես իր բողոքի նոտաները հղեց և պատճառ դարձավ, որ Անկարան նախապայման դնի Լեռնային Ղարաբաղի հարցի ադրբեջանական կողմի պատկերացումներով լուծումը, հիմնավորելով, որ հայ-թուրքական սահմանը փակվելու պատճառները դեռ կան ու քանի դեռ կան… Բայց, դա, իհարկե, բուն պատճառը չէր: Ադրբեջանը՝ Ադրբեջան, բայց Թուրքիան բացահայտորեն Բաքվին օգտագործում է իբրև պատրվակ՝ իր երկրում չլուծված խնդիրները քողարկելու համար: Հայ-թուրքական օրակարգի հարցերի լուծմանը Անկարան պատրաստ չէ՝ հիմքում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է, որը հնարավոր է, երբ պարզվեն ճանաչումին անխուսափելի հետևող փոխհատուցման հարցերը: Իսկ դրանք առայժմ Անկարայի օրակարգում չեն:
Ինչո՞ւ ՀՀ նախագահը հենց հիմա անդրադարձավ արձանագրություններին և ինչո՞ւ արվեց միայն կես քայլ՝ արձանագրությունները հետ կանչվեցին ԱԺ մեծ օրակարգից, բայց արձանագրությունների տակ մնում է Հայաստանի Հանրապետության ստորագրությունը: Խելամիտ ժամկետը իրականում սպառեց հենց Թուրքիան՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ սկսելով մի արշավ, որն այլևս հայ-թուրքական հաշտության խնդիրը հեռացնում է տարիների մեջ, ուրեմն և ԱԺ օրակարգից արձանագրությունների հետկանչը արձագանք էր հենց այդ արշավին: Արձագանք, որ որքան ուղղված է Թուրքիային, այնքան միջազգային հանրությանը, որ հանձնառու էր եղել հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգմանը: Արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ չկանչվեց և դեռ որոշակի ժամանակ չի հանվի, քանի դեռ նրանք, ում ուղղված էր քայլը, չեն արձագանքել ու գործուն միջոցներ չեն ձեռնարկել: Թուրքիայի նախագահը, հարկավ, կարող է համաշխարհային աղմուկ բարձրացնել, որ Հայաստանը ևս մեկ անգամ իր պարզած ձեռքը մերժեց, բայց այդ աղմուկ-աղաղակին կա պատասխան՝ Հայաստանի ստորագրությունը մնում է արձանագրությունների տակ, որ ցանկացած պահի, կարող են վերադարձվել խորհրդարան ու վավերացվել, եթե Թուրքիան ևս պատրաստ լինի վավերացման: Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախօրեին հազիվ թե այդ քայլը արվի, իսկ հետո համապետական ընտրությունների փուլ կմտնի Հայաստանը: Ստացվում է, որ հայ-թուրքական արձանագրությունները իրենց կայուն տեղը կունենան միջպետական չկայացող հարաբերությունների ակտիվում՝ վերստին կյանքի կոչվելու, երբ պետությունները պատրաստ կլինեն փոխադարձ ճանաչման: Ե՞րբ: Հարցը ժամանակը չէ, հարցը քաղաքական կամքն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իհարկե, կա նաև Համահայկական հռչակագրի և հայ-թուրքական արձանագրությունների անհամապատասխանության խնդիրը: Հռչակագրով Հայաստանը հայտարարում է իր պահանջատիրությունը, բայց Հռչակագիրը իրավական փաստաթուղթ չէ և հայ-թուրքական հարաբերությունների հաստատման իրական ցանկությանը խանգ

Դիտվել է՝ 1065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ