Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Սիրեք բժշկությունը ձեր մեջ և ոչ ձեզ՝ բժշկության»

«Սիրեք բժշկությունը ձեր մեջ և ոչ ձեզ՝ բժշկության»
23.06.2015 | 00:51

Բոլոր մասնագիտություններն էլ յուրովի կարևոր են, սակայն կա մեկը՝ եզակին, որի առաքելությունը կյանքի և մահվան արանքում ամենօրյա պայքարն է։
Մտքի թռիչք և արարելու մշտական ձգտում, պրոֆեսիոնալիզմ և սրտացավություն. սրանք Աստծո շնորհներ են, որոնցով օժտված է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆԸ։ Բժիշկ, որ Հայաստանի անկախության ձևավորման սկզբից ի վեր առաջ քաշեց Հայաստանի առողջապահության զարգացման, միջազգայնացման անհրաժեշտության հարցը և իր անձնական փորձով նպաստեց ոչ միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնի զարգացմանը, այլև 2006-2012-ին, լինելով ՀՀ առողջապահության նախարար, մի քանի անգամ բարձրացրեց հայրենի առողջապահության դերն ու նշանակությունը միջազգային առողջապահության ոլորտում։ Սրա հետ մեկտեղ նա լուրջ գործընթաց իրականացրեց մարզային առողջապահության զարգացման ուղղությամբ՝ կառուցելով և վերազինելով մարզային հիվանդանոցները։ Այլ կերպ ասած, հիմք դրվեց նոր ռազմավարության։
Այսօր արդեն հերթի է դրված Արցախի առողջապահության զարգացման և միջազգային ճանաչման հրամայականը։ Այստեղ կառուցվում են նոր բժշկական կենտրոններ, վերակառուցվում են շրջանային հիվանդանոցները, հագեցվում նորագույն բժշկական սարքավորումներով։ Եվ չի բացառվում, որ մոտ ապագայում սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախը հետաքրքրի ոչ միայն որպես զբոսաշրջության, այլև առողջապահության կենտրոն։
Հունիսի 21-ը Բուժաշխատողների օրն էր, այս առիթով դժվար էր չհիշել Հարություն Քուշկյան բժշկին, մարդուն և ղեկավարին, ում հավաքական կերպարը կարելի է բնութագրել Ստանիսլավսկու հայտնի ձևակերպումը փոխելով. «Սիրեք բժշկությունը ձեր մեջ և ոչ ձեզ՝ բժշկության»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ