ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ստրասբուրգում քվեարկվել է Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը՝ առանց խնդրահարույց կետերի

Ստրասբուրգում քվեարկվել է Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը՝ առանց խնդրահարույց կետերի
24.06.2015 | 01:21

Ստրասբուրգում աշխատանքներն է շարունակում ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Այսօր առավոտյան ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակությանը հաջողվել էր Ադրբեջանի մասին զեկույցից հանել «օկուպացված շրջանների» մասին կետը, որից հետո հարցը պիտի քննարկվեր լիագումար նիստում: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, մեկնաբանելով իրավիճակը, նշեց, որ լիագումար նիստից առաջ Ադրբեջանի պատվիրակությունը յուրայինների համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել՝ բոլոր մուսուլմանական կամ մուսուլամանամետ երկրների պատվիրակները «զորակոչված են» երեկոյան նիստին մասնակցելու համար: «ԵԽԽՎ շենքը լցված է ադրբեջանցի լոբբիստներով, կարծես, ոչ թե Ադրբեջանն է ԵԽԽՎ կազմում, այլ ԵԽ-ն է Ադրբեջանի կազմում, բայց մեր պատվիրակությունը շարունակում է աշխատանքը»,-նշեց Հերմինե Նաղդալյանը: Քիչ առաջ Ստրասբուրգում զեկույցը քվեարկվել է՝ առանց Լեռնային Ղարաբաղին և յոթ շրջաններին վերաբերող կետի: Փաստորեն թե համազեկուցողներ Պեդրո Ագրամունտը և Թադեուշ Իվինսկին, թե Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը պարտվեցին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ