ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.07.2015 | 00:02

Իմաստուն և մարդասեր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետև Աստված վկա է նրա ներքին ցանկություններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է և նրա լեզվի ունկնդիրը։ Արդարև, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, ու Նա, որ պահում է ամեն ինչ, գիտե, թե ով ինչ է բարբառում։ ՈՒստի նա, ով անիրավ բաներ է շշնջում, չի ծածկվելու և չի խուսափելու արդարացի դատապարտությունից։ Ամբարիշտների խորհուրդների քննություն պիտի լինի, նրանց ասածների լուրը պիտի հասնի Տիրոջը, և նրանք պիտի կրեն իրենց անիրավությունների պատիժը։
Իմաստություն Սողոմոնի 1. 6-9

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ