Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին
09.10.2015 | 01:10

Պարոն Աբրահամյան, այնքա՜ն ոչ պրոֆեսիոնալ, ինչպես կազմակերպվում են Ձեր բրիֆինգները (կամ` չեն կազմակերպվում), պատկերացնելն ուղղակի անհնար է:
Մի՞թե չի կարելի, ինչպես Տիգրան Սարգսյանի ժամանակ էր, լրագրողներին նախօրոք տեղեկացնել՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանից հետո` ԱԺ միջանցքում վարչապետը կպատասխանի մեկ կամ երկու հարցի։
Եվ ոչ թե հերթական անգամ, կներեք, Օրուելի հանգույն.
-Բոլորը հավասար են, բա՞յց...
Ձեր նախընտրած լրատվամիջոցներն ավելի հավասար են:
Պարոն վարչապետ, հոկտեմբերի 7-ին, ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանից հետո, ՝ լրագրողների համքարությունն ուս ուսի, թև թևի իջավ դեպ ԱԺ դալան` Ձեզ դիմավորելու, հարցեր տալու:
ԱԺ-ից տեղեկացրին՝ անվտանգության նկատառումներից ելնելով չի կարելի կանգնել դալանի տակ։ Ասել է՝ լրագրողներն այսուհետ Ձեզ պետք է դալանի հեռվից նայեն, ուրախանան ու հմայվեն։
Ձեր ուղեկիցներին հազար անգամ հարցրինք` հնարավո՞ր՝ է` որոշել եք նորմալ-ցիվիլ բրիֆինգ անցկացնել։ Ասացին՝ տեղյակ չենք:
Լրագրողները զանգահարեցին ԱԺ դահլիճում` պատգամավորների օթյակում բազմած Ձեր աշխատակցին (ի դեպ, տեղեկացնեմ, պարոն վարչապետ, նա կառավարության եզակի մամլո խոսնակն է, որ նստում է պատգամավորներին համահավասար՝ դահլիճում... մահկանացու Հարություն Բերբերյանը՝ Տիգրան Սարգսյանի մամլո քարտուղարը, մեզ հետ լրագրողական օթյակում էր նստում)։ Զանգերին պատասխանող չկար։
Պարզվեց, որ նիստից հետո, երբ լրագրողների մեծ մասն արդեն հեռացել էր... Դուք հարցազրույց եք տվել։
Եթե պետք է հարցազրույց տայիք, պարոն վարչապետ, ապա նվաստիս հետաքրքրում է՝ ինչո՞ւ են միայն «ընտրյալներին» և ոչ թե բոլորին տեղեկացրել...


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ-1. Հետո էլ նեղանում եք, որ մենք ճշմարտությունն այսպես անխնա բարձրաձայնում ենք:
Հ.Գ-2. Ի դեպ, ես այս անգամ էլ հարց չունեի Ձեզ տալու, պարզապես ուզում էի Ձեր կողքին լինել այս «դժվար» պահին և օրերին:
Մի տեսակ շատ էիք նեղսրտում ապագա նախագահի մասին հարցին պատասխանելիս:
Հ.Գ-3. Բայց եթե ավելի անկեղծ, ապա ցանկանում էի հարցնել դեկտեմբերին Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի մասին, ինչը իրականում՝ մեծ PR կլիներ Ձեզ համար... ու լավ էր, որ չեղավ, որովհետև կստացվեր՝ Ձեր թիմի փոխարեն էլի ես եմ աշխատում Ձեզ համար ու հանուն Ձեզ:

Դիտվել է՝ 960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ