Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Շախմատիստներին տրված են շախմատի ունակությունները, ինձ էլ տրված են այլ ունակություններ»

«Շախմատիստներին տրված են շախմատի ունակությունները, ինձ էլ տրված են այլ ունակություններ»
09.10.2015 | 01:31

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ

(ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ)

-Տիկին Լյուդմիլա՞, էս ի՜նչ սիրուն կոշիկներ եք հագել: Կարո՞ղ է` ջայլամի կաշվից են:
-Չէ՛, «տիգրովի» են:
-Թվաց` ջայլամի են: Այսպիսով, վերակազմյալ ՍԴՀԿ-ն, տիկին Լյուդմիլա, արդեն փաստացի լեգիտիմ կուսակցություն է, որովհետև «կասմանավտա վիդիտ, Իշտոյանա վիդիտ»:
-Այո: Իմ կարծիքով` վերակազմյալ ՍԴՀԿ-ն նախկինում էլ էր լեգիտիմ, բայց հիմա ավելի մեծացավ այդ լեգիտիմությունը:
-Ե՞վ։ Դա Ձեզ շոյո՞ւմ է:
-Խնդիրը շոյանքը չէ: Եթե նպատակ ունես, պիտի էդ նպատակին հասնես: Ես նպատակ ունեմ կուսակցությունը դարձնելու կարևորագույն գործոն հայաստանյան քաղաքական դաշտում: Հակառակ դեպքում անիմաստ էր վերակազմավորել այն:
-Ոմանք Ձեր այդ քայլը շատ քաջ համարեցին:
-Մի բան ասեմ. եթե էդքան քաջություն չունես, ուրեմն քաղաքականության մեջ գործ չունես, առավել ևս` կինը:
-Բայց այլ որակումներ էլ տրվեցին, համարեցին «դեզերտիրություն», «դավաճանություն»:
-Այդ կարծիքները ինձ շատ քիչ են հուզում, իսկ Դուք ինձ հարցրեք` ե՞ս ինչ կարծիքի եմ այդ ասողների մասին:
-Ի՞նչ կարծիքի է տիկին Լյուդմիլան «ասացողների» մասին:
-Վա՛տ:
-Տիկին Լյուդմիլա, Դուք «կողմ» քվեարկեցիք, սահմանադրական փոփոխությունները հաստատվեցին, ասել է թե` հաղթողներին չեն դատում: Սահմանադրականը թողնենք մի կողմ, հիմա խոսենք «համամարդկային» և «մարդկային» հարցերից: Ի՞նչ տպավորություն ստացաք Սերժ Սարգսյանից, երբ հանդիպեցիք նրան:
-Չեմ կարծում, որ ես գնացել էի մարդկային կամ համամարդկային տպավորություններ ստանալու: Ես գնացել էի Սերժ Սարգսյանի հետ քննարկելու սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ինչը և տեղի ունեցավ: Ընդ որում, կցանկանայի իմանայիք, որ ինձ ոչ մեկը չի կարող հեշտ համոզել: Ես ինքս պետք է համոզվեմ:
-Դե, տիկին Լյուդմիլա, շախմատիստներին մի քիչ ավելին է տրված, քան կարելի է կարծել:
-Դե, շախմատիստներին տրված են շախմատի ունակությունները, ինձ էլ տրված են այլ ունակություններ, որոնց մասին շատերը տեղյակ չեն:
-Վաո՛ւ…
-Այո՛:
-Սերժ Սարգսյա՞նն էլ տեղյակ չէր:
-Եթե շախմատիստ է, կհասկանար:
-Եվ ինչո՞վ ավարտվեց` Սարգսյան-Սարգսյան այդ թեժ պարտիան:
-Ես կարծում եմ` ոչ-ոքի:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ