Այն, որ «Նաթալի ֆարմ» դեղատնային ցանցում աչքակապությունն օրինաչափություն է, փաստում են ոչ միայն սպառողներն ու բժիշկները, այլև պետական կառույցը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը գործադիրի երեկվա նիստում փաստեց. «Ստուգվել է 483 տեսակի դեղ, պարզվել է, որ երեք դեղամիջոցի գին է բարձրացվել։ Դրանք հայտնաբերվել են «Նաթալի ֆարմում»։ Ի դեպ, այս բացահայտումը, երևի թե չէր լինի, եթե չլիներ հոկտեմբեր-նոյեմբերին դեղերի շուկայում ուսումնասիրություն անցկացնելու վարչապետի հանձնարարականը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ