ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Տնտեսությունը ևս ընտրություններին է սպասում

Տնտեսությունը ևս ընտրություններին է սպասում
10.02.2017 | 00:33

Քաղաքական դաշտը իրար է խառնվել՝ իշխանություն-ընդդիմություն սահմանագծումը խիստ նուրբ է դարձել։ Ջրեր են պղտորվել, և զարմանալիորեն պղտորվածները սկսել են մաքրվել։ Մի խոսքով, քաղաքական դաշտն ալեկոծված է, ինչը բնական է՝ ԱԺ ընտրություններն են ապահովելու իշխանությունում լինելը: Սակայն մեր խնդիրն այս պահին ոչ այնքան քաղաքական է, որքան տնտեսական:


Քաղաքական դաշտի ալիքները միշտ էլ անդրադառնում են տնտեսության վրա: Գործարար աշխարհը, զգուշավոր լինելով միշտ և բոլոր երկրներում, որպես կանոն, ընտրությունների ժամանակահատվածում «անցնում է ջրի հատակը»: Սա բնական ընթացք է, քանի որ տնտեսական դաշտը ցնցումներ չի սիրում, ավելին, քաղաքական ցնցումներից այն միշտ տուժում է: Այնպես որ, սպասողական վիճակը բնորոշ է ընտրական շրջանում գործարար աշխարհին:


Ինչ խոսք, եթե վերջին տասը տարում Հայաստանի տնտեսությունը գոնե կարողանար պահպանել իր նախկին երկնիշ աճի տեմպը, այսօր սպասողական իրավիճակն իրեն այդքան զգալ չէր տա: Այսինքն, գործարար աշխարհի մի քանի ամսվա պասիվությունը որոշակիորեն զգալի կլիներ, սակայն ավելի մեծ դժվարություններ չէր ստեղծի: Այն փաստը, որ վերջին տասը տարիներին տնտեսությունն անկում է ապրել, իհարկե, բարդացնում է իրավիճակը, որի հետևանքները պարզ պատկերացնում է նաև վարչապետը: Մեր այդ համոզմունքն անհիմն չէ: Եթե ուշադիր հետևենք վարչապետ Կարեն Կարապետյանի քայլերին` միտված ներդրումային դաշտի բարելավմանը, ապա ասվածում կարելի է համոզվել:


Նախկինում լինելով գործարար` վարչապետը շատ լավ գիտի, որ ներդրումային դաշտը նախընտրական ժամանակահատվածում պասիվանում է: Մյուս կողմից` առանց ներդրումների տնտեսությունը չես աշխուժացնի: Իսկ տնտեսության աշխուժացումն օրախնդիր հարց է, քանի որ ներառում է նաև սոցիալական բաղադրիչ: Չմոռանանք, որ սոցիալական լարվածության թուլացումն ամենալավ «ընտրակաշառքն» է: Սակայն ինչպե՞ս գործարարներին վստահություն ներշնչել՝ կոտրել ձևավորված կարծրատիպը: Կարծում ենք, այս խնդրի լուծման նպատակով է, որ վարչապետն արդեն երկու անգամ լուրջ քայլեր ձեռնարկեց: Առաջինը Մոսկվայում ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարն է, որին արձագանքեցին ռուսաստանաբնակ մեր հայրենակից գործարարները, և երկրորդը օրերս Գյումրիում «Կումայրիի պատմամշակութային պահպանման զարգացման ծրագրի» հիմնադրամին 500000 դոլար վարչապետի անձնական փոխանցման մասին հայտարարությունն էր:


Այս երկու քայլերն էլ, տնտեսական հիմք ունենալով, լուրջ քաղաքական նշանակություն կարող են ձեռք բերել: Համաձայնեք, մի բան է, երբ մարդն անընդհատ խոսում է ներդրումներից կամ, կոպիտ ասած, ուրիշից փող է ուզում, մեկ այլ բան է, երբ առաջինն ինքն ու իր հայրենակիցներն են գումարներ ներդնում տնտեսության զարգացման համար: Այդպիսով, որպես պետություն, աշխարհին հայտարարում ես, որ դու ես քո տանտերը՝ կառուցում ես այն և պատրաստ ես փոխշահավետ համագործակցության: Այս մոտեցումը բարձրացնում է երկրի վարկանիշը մյուս պետությունների աչքում: Այլ կերպ ասած, դառնում է կայունության երաշխիք, որն այդքան կարևոր է տնտեսության աշխուժացման համար:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ