Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.02.2018 | 00:22

Մի՛ հոժարիր խոսքդ կրկնել ո՛չ բարեկամին և ո՛չ թշնամուն։ Եթե ներսդ մեղքեր չունես, բնավ մի՛ ասա ուրիշին, քանզի նա կլսի և կզգուշանա քեզնից։ Լսեցի՞ր որևէ խոսք` թող մեռնի այն քո սրտում. պի՛նդ կաց, քանզի այն քեզ չի պատռի և դուրս չի գա։ Տխմարն իր խոսքից այնպիսի տանջանք է կրում, ինչպես երեխայից ծնվածը։ Ինչպես մարդու մարմնի մեջ մխրճված նետն է, այնպես էլ խոսքն է անմիտ մարդու սրտում։


Սիրաքի իմաստություն 19. 7-12

Դիտվել է՝ 2192

Մեկնաբանություններ