ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ինչու՞ շտապեց Սերժ Սարգսյանը

Ինչու՞ շտապեց Սերժ Սարգսյանը
23.03.2018 | 00:36

Ներհայաստանյան զարգացումներն ընթանում են մի քանի ուղղություններով: Քաղաքական ճամբարներն զբաղված են լուրջ «ինվենտարիզացիայով»` ապրիլի իննին ընդառաջ:
Ընդդիմությունում ընթանում են չերևացող, ընդհատակյա լուրջ խմորումներ: Ազատամարտիկների մի մասը միանում է արմատական ճակատին` դեռ դիտորդի կարգավիճակով, նույնական է նաև «Ելքի» արմատական թև Նիկոլի մոտեցումը, ասել է` Ազատության հրապարակում քաղաքական ուժերը դեռ «դիտորդ» են: Նրանց բոլորին «դիտում» է նաև Սեյրան Օհանյանը: ՈՒ բոլորը միասին սպասում են, թե որքան ժողովուրդ կհավաքվի հրապարակում` ընդդեմ Սերժ Սարգսյանի և նրա վարչապետության, ու կախված ժողովրդի քանակից, դիտորդի կարգավիճակից հընթացս կանցնեն ժողովրդին դեպ իշխանափոխություն առաջնորդելու:


Կանխատեսումները տարբեր են, այնուհանդերձ, նույն արմատականների ճամբարում մեծ չէ հավատը, որ իսկապես կունենան բողոքավոր «կրիտիկական մասսա», որպեսզի իրականացնեն իրենց «ճանապարհային քարտեզները», որոնց պակասը նույնպես չկա. մնում է` կարողանան «այդ քարտեզների» բաղադրիչները միմյանց հետ «խոսեցնել»: Նրանց բոլորի հույսը ֆորս մաժորն է ու «երբեք մի ասա` երբեք»-ը:


Ինչ վերաբերում է իշխանական և մերձիշխանական ճամբարներին, ասել, որ այնտեղ սպասողականության սինդրոմը Սերժ Սարգսյանի` վարչապետ դառնալու հնարավորության մասին բարձրաձայնումից հետո դադարեց «գործելուց», ծիծաղելի կլինի: Քանզի ՀՅԴ-ն դեռ խանդավառ ցավով ու խանդով է վերաբերվում համաձայնության կառավարության Սերժ Սարգսյանի երբեմնի բարձրաձայնման իրականացման հնարավորությանը. դաշնակցությունը ցանկանում է լինել ՀՀԿ-ի «ամենասիրելի կինը»` չնայած իր զառամյալ տարիքին, դողացող ծնոտին ու ուտելիս «դոշին» թափելու սինդրոմին` նույն «սիրեցյալի» նկատմամբ օրումեջ դրսևորվող խանդի նոպաներին զուգահեռ ¥տե՛ս Արմեն Ռուստամյանի բարձրաձայնումները վերջին շրջանում¤: Ծեր հասակում ախորժակից ու ստամոքսից ամենևին չբողոքող ՀՅԴ-ն սարսափ է ապրում, երբ պատկերացնում է, որ իշխանական կերակրատաշտի կողքին կարող է տեսնել նաև «համաձայնեցված» ԲՀԿ-ին, որն էլ իր հերթին շատ է ցանկանում «համաձայնեցվել»` մի քանի նախարարական և մեկ մարզպետական պորտֆելի շրջանակներում:


Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այնտեղ շարունակվում է հավերժ «դանթը», քանզի ունեն «արթուն պահակ», որն իրենց փոխարեն «վարում-ցանում» է թե՛ գեոքաղաքական, թե՛ ներքաղաքական անդաստաններում: ՀՀԿ-ականներին մնում է միայն մեկ բան` չխանգարել նրան, սակայն դա նույնպես անկարող են: ՈՒստի Սերժ Սարգսյանն ստիպված եղավ շտապել և, որպես ճկուն խաղացող, վարչապետական սպասվելիք տախտակը շարել նորովի, երբ հայտարարել էր, թե «ՔպՒ տՏÿՉՌՑրÿ Չ տՏրսպՊվՌռ ՎՏՎպվՑ»:
ա) Քանզի թիմակիցներն սկսել էին «ամբախ-զամբախ» գովերգել, ինքնամոռացության պահերին էլ «շարքայնացնել» նրան. Մեծ զատիկին ընդառաջ` Սերժ Սարգսյանը զատեց նրանց իրենից:


բ) Թե՛ «քյարթուներին», թե՛ մնացածների մակարդակով ասելով` ՀՀԿ-ի ժամանակահատվածն ավարտվում է, գալիս է նոր սերնդի ժամանակը: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը չասաց` ինչ ֆորմատով, և այնուհանդերձ, ազգ-բանակ, անվտանգության դոկտրին, ԵՄ համաձայնագիր ձեռնարկների կողքին սերնդափոխության հրամայականը հաջորդ լրջագույն խնդիրը պետք է լիներ նրա համար, ինչը, ի դեպ, ուշացել էր նաև, քանզի սերնդափոխությունը շարունակական և ոչ «որոշումային» գործընթաց է, և ապա` երիտասարդությունն ու սերնդափոխությունը ֆիզիկական երևույթ չեն, այլ նախ և առաջ` մտավոր ու հոգևոր: Բայց լավ է ուշ, քան երբեք:


գ) Եվ այնուհանդերձ, Սերժ Սարգսյանն շտապեց առաջին հերթին ոչ այնքան իր թիմի մտավոր, «ֆիզիկական» մաշվածության պատճառով, որքան գործընթացը սահուն, անկորուստ դարձնելու համար: Ձգձգվող ինտրիգն արդեն չէր աշխատում իր օգտին: Այն արդեն էներգաթափ էր եղել: Նոր էներգետիկ-մտային էլիքսիր էր պետք` «ուղեղային մորմոքն» ապահովելու, վերը նշված ճամբարներին «այդ ընդհանուր մտքի» շուրջ հավաքելու, «ընտելացնելու» համար: ՈՒ Սերժ Սարգսյանը գնաց «անսպասելի» էնդշպիլի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ