Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Կարծում եք` կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Հայրապետյան

Կարծում եք` կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Հայրապետյան
02.07.2018 | 09:58

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 16-րդ համաժողովում քննարկման էր դրվել «Շիրակ», «Միկա», «ՈՒլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ-Արի», «Էսթեղլալ Կոտայք», «Զվարթնոց ՀԱՈՒ» ֆուտբոլային ակումբների հեռացումը ՀՖՖ անդամությունից: Ժողովի մասնակից անդամները՝ թվով 24 անդամ, միաձայն կողմ են քվեարկել նշված ակումբների անդամությունից զրկելուն:

Նշենք, որ ՀՖՖ-ին անդամագրվել են 12 նոր կազմակերպություններ:

Համաժողովի սկզբում բացման խոսքով հանդես է եկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա մասնավորապես ասել է. «Բոլորիդ հայտնի է, որ որոշ վայ- ֆուտբոլի մասնագետներ և ներկայացուցիչներ փորձել են անընդհատ ներկայացնել, թե այսօր նաև ՀՖՖ-ի նախագահի ընտրություններ են տեղի ունենալու: Նման հարց չկա: Բոլորդ էլ տեսնում եք: Լուրեր են տարածում և փորձում վարկաբեկել մեր տարիների աշխատանքը:
ՈՒզում եմ ձեզ վստահեցնել, որ ֆուտբոլի ֆեդերացիան թաքուն ինչ-որ բան անելու որևէ խնդիր չունի: Ըստ այդմ, իմ տեղակալին` Արմեն Մինասյանին, լիազորում եմ վարելու այսօրվա նիստը և շարունակելու այն: Կարծում եմ` ունեմ այդ իրավունքը` որպես ֆեդերացիայի նախագահ: Կան որոշ պատճառներ, ինչի մասին ավելի ուշ կտեղեկացնեմ, թույլ տվեք այս պահից բացակայել»։

Այնուհետ պատասխանելով լրագրողների հարցերին ու անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՖՖ նախագահի ընտրությունը կլինի երկրպագուների և ֆուտբոլային հանրության սրտով, վերջինս նկատել է, որ կիսում է վարչապետի տեսակետը: «Բացի դրանից, ի՞նչ է նշանակում` ընտրվել ֆեդերացիայի նախագահ և չլինել ֆուտբոլային հանրության նախընտրած մարդը: Եթե ֆուտբոլային հանրությունը չընտրի, ես ոչինչ անել չեմ կարող: Կարծում եք` կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Իհարկե ոչ»,- ընդգծել է Հայրապետյանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ