Զինկոմիսարիատների թվի կրճատմամբ պայմանավորված գործազուրկների թիվը չի ավելանա, իրենց հաստիքը կորցրած անձանց առաջարկվելու են այլ տարբերակներ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ներկայում խնդրի լուծման առաջնային փուլն է: Մարդուն չեն կրճատելու ու թողնեն գործազուրկ: Լինելու է օպտիմալացում: Եթե մարդը մեկ վայրում կորցնելու է իր հաստիքը, իրեն առաջարկվելու է այլ լուծում՝ միավորված զինկոմ շրջաններում, մոտակա զորամասի շրջանակում»,- նկատեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ եթե հեռու համայնքներում աշխատելը ձեռնտու չլինի, առաջարկվելու է աշխատանք նաև մեծ բնակավայրերում զինկոմիսարիատի ապահովման կետերում: ՈՒղղակի կրճատումներ չեն լինելու, որոշ հաստիքներ վերանայվելու են: «Մարդիկ մեծ մասամբ չեն տուժելու: Գործազուրկների թիվն այս գործընթացի շրջանակում չի ավելանալու»,- վստահեցրեց խոսնակը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ