Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Ծայրահեղ մտահոգիչ եմ համարում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը. Դավիթ Հարությունյան

Ծայրահեղ մտահոգիչ եմ համարում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը. Դավիթ Հարությունյան
27.07.2018 | 17:51

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդություն ներկայացնելու մեջ իրավական որևէ ոճ ու լեզու չի տեսել: Ապա ավելացրեց, որ երևույթին առավել կոնկրետ արձագանքել չի կարող, քանի որ ծանոթ չէ մեղադրանք առաջադրելու որոշման հետ, և կարծում է, որ այդ մասին նաև Քոչարյանի փաստաբաններն առանձին հայտարարություն կանեն:
Լրագրողներից մեկի հարցին, թե մտահոգիչ չե՞ք համարում, որ հանրապետության 2-րդ նախագահը քրեական հետապնդման մեջ է, Հարությունյանը պատասխանեց՝ «ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում»:


«Եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, ապա այդ փաստարկները պետք է ներկայացված լինեին նաև ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ, բայց, ինչպես ես արդեն նշել եմ, այդ հաղորդագրությունն իրավական տարրեր չի պարունակում: Ավելին՝ ես սխալ մեկնաբանություններ եմ տեսնում՝ և՛ օրենքի, և՛ տերմինաբանության մասով: Մեկ պարզ օրինակ բերեմ. խոսվում է, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով, ու կարծում եմ (գոնե ես այդ տպավորությունն ունեմ) այդ նյութի հեղինակները ենթադրում են, որ ՀՀ անվտանգությունը միմիայն արտաքին սպառնալիքներն են: Բայց դա իրականում այդպես չէ, և բավական է խորանալ իրավունքի մեջ, իմանալ ընդհանուր օրենքները, ու կհասկանանք, որ անվտանգությունն ունի թե՛ արտաքին, թե՛ ներքին կոմպոնենտներ: Այդ առումով՝ բանակի օգտագործումը թույլատրելի է նման իրավիճակում»,- հարցին հանգամանորեն պատասխանեց վերջինս:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ