Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նիկոլ Փաշինյանը շոշափում է հասարակության զարկերակը

Նիկոլ Փաշինյանը շոշափում է հասարակության զարկերակը
23.11.2018 | 01:46

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հերթական քայլերթի մասին, որի մեկնարկն այս անգամ տրվելու է Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ ռազմական ինստիտուտի դիմացից՝ դեռևս չհստակեցված երթուղիով: Գործող իշխանության հրամանատարը նախքան քարոզարշավի մեկնարկը ցանկանում է շոշափել հասարակության տրամադրությունը, մոտավորապես հստակեցնել իրեն աջակցողների թիվը, և ըստ այդմ որոշել քարոզարշավին հնչեցվելիք ելույթների սրության աստիճանը: Եթե աջակիցների թիվը նվազում գրանցած չլինի, ապա վարչապետի պաշտոնակատարը քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների չի բաժանի: Բայց եթե վերջինս և նրա կառավարությունից դժգոհողները շատ եղան ու քայլելու սիրտ չունեցան, ապա Նիկոլ Փաշինյանը հարթակից մի քանի անգամ մատ թափ կտա այսքան տարի ժողովրդին կեղեքած քաղաքական ու պետական գործիչների վրա:
Նկատենք, որ նմանատիպ մի հանրահավաք էլ Փաշինյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ օգոստոսի 17-ին էր հրավիրել Հանրապետության հրապարակում, որի ժամանակ էլ նախկին իշխանության անդամներին, օլիգարխներին «ասֆալտին փռեց»: Արդյունքն ավագանու ընտրություններում ստացած 81 տոկոս վստահության քվեն էր:


Թեև կառավարության ղեկավարի պաշտոնակատարն օրերս հավաստիացրեց, թե կատարել է ժողովրդին տված բոլոր խոստումները, վերջին շրջանում հասարակության մեջ էական դժգոհություններ են առաջացել հանընդհանուր թանկացումների, «Իմ քայլը» դաշինքի ցուցակներում ամենատարբեր մարդկանց ընդգրկվելու, կառավարության ներկայացուցիչների անհավասարակշիռ հայտարարություների և այլնի առնչությամբ: Հնարավոր է, որ այս ամենն ազդի քայլերթի մասնակիցների թվի վրա, և Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի կրկնելու՝ քայլում ենք, քայլում ենք, քայլում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ