Մոսկվան զբաղվում է ՌԴ-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներով: Այդ մասին ՌԴ արտգործնախարարության 2018-ի գործունեության ամփոփոիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Սերգեյ Լավրովը:
«Այո, մենք նման գագաթնաժողով ենք նախապատրաստում, ու ես ձեզ հավաստիացնում եմ, որ այն կկայանա», - ասել է ԱԳՆ ղեկավարը:
«Россия 24»-ը հայտնում է, որ ըստ երևույթին` այս անգամ գագաթնաժողովը Մոսկվայում է լինելու:
Թե ինչ հարցեր են քննարկելու ու մոտավոր ինչ օրակարգ է լինելու գագաթնաժողովի ժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը չի մանրամասնել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ