Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախագահությամբ գործող քաղցկեղի հիմնադրամը՝ «Sity of smile»-ը կամ «Ժպիտների քաղաքը», հիմնադրման օրվանից տրամադրել է մոտ 58 մլն դրամի օգնություն հիմնադրամի ի շահառուներին:
Նշենք, որ այս հիմնադրամը կատարում է այն նույն գործառույթը (հոգում է հիմնականում լեյկոզով հիվանդ երեխաներին ու երիտասարդներին), ինչը ժամանակին «Նվիրիր կյանք» հիմնադրամն էր անում:
Յոլյանի անվան բուժաշխատողներից մեկն «Իրատեսին» տեղեկացրեց, որ «Sity of smile»-ը բարձրացրել է հիմնադրամից օգնություն ստացող շահառուների տարիքային շեմը՝ 18-ից դարձնելով մինչև 25 տարեկան: Ասաց նաև, որ խոսակցություններ կան, թե առաջիկայում, հնարավոր է, տարիքային շեմն էլ ավելի բարձրանա, ինչն էլ կնպաստի ավելի շատ մարդկանց օգնություն ցուցաբերելուն:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ