Փարիզում այժմ էլ բողոքի ցույցի են դուրս եկել «Կարմիր թաշկինակներ» ակցիայի մասնակիցները: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը՝ իր հերթին հղում անելով ֆրանսիական լրատվականներին:
Նշվում է, որ ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել ի նշան խաղաղության ու երկրում կարգուկանոնի հաստատման:
Մասնակիցները «Ոչ բռնությանը: Հարգանք՝ մեր ինստիտուտներին» վանկարկություններ են հնչեցրել:
Ըստ հաշվարկների՝ բողոքի ցույցին մասնակցել է ավելի քան 55 հազար քաղաքացի:
«Կարմիր թաշկինակներ» ակցիայի Facebook-ի էջից էլ տեղակում ենք, որ վերջիններս դեմ են «դեղին բաճկոնների» որդեգրած քաղաքականությանը, և պետական այրերից պահանջում են երկրում կարգուկանոն հաստատել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ