Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ շնորհակալ է Ռուսաստանի իր գործընկերոջը, որ երկրում տիրող ագրեսիային դեմ է արտահայտվել: Այդ մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
«Ես շնորհակալ եմ Վլադիմիր Պուտինին հստակ դիրքորոշման համար: Նա դեմ արտահայտվեց ագրեսիային ու բռնի կերպով հեղաշրջում անելու փորձին»,- ասել է Մադուրոն:
Վերջինս բացի Պուտինից շնորհակալություն է հայտնել նաև Թուրքիայի և Չինաստանի առաջնորդներին:
Նշենք, որ Վենեսուելայում ընդդիմության լիդեր Խուան Գուաիդոն հայտարարել էր, թե ինքն է երկրի ժամանակավոր նախագահը, իսկ վերջինիս հայտարարությունը ողջունել էին ԱՄՆ-ն, Կանադան ու Լատինական Ամերիկայի այլ երկրներ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ