Ռուսաստանում զինծառայողները ստիպված կլինեն հրաժարվել տարատեսակ առցանց խաղերից, սոցցանցային զվարճանքներից և մերօրյա սմարթֆոնային տարբեր զբաղմունքներից, քանի որ ՌԴ Պետդումայի պատգամավորները հաստատել են զինծառայողների համար նախատեսված միջոցները սահմանափակելու մասին նախագիծը:
Նշենք, որ ըստ այդ օրինագծի` զինծառայողները բանակում սմարթֆոն չեն կարող օգտագործել: Բացի այդ` զինվորներն օերնքով կպատժվեն, եթե ԶԼՄ-ներին փոխանցեն կամ այլ կերպ հրապարակային դարձնեն անձնական կամ համածառայակիցների տվյալները:
«Զինվորական նշանակության հավաքների ժամանակ ինտերնետի հասանելիություն չի լինի: Բոլոր տեսակի պլանշետների, տեսախցիկների և տեղեկատվության արտաքին կրիչների օգտագործումը սահմանափակվելու է»,- գրում են ռուսական աղբյուրները` հավելելով, որ ավանդական` կոճակով հեռախոսներ ունենալը զինվորին չի արգելվի:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ