«2018 թվականի նախագահի ընտրությունները միջազգային հարթակներում վնաս են հասցրել երկրի ժողովրդավարության հեղինակությանը: Վրաստանի խորհրդարանում նման հայտարարություն են արել երկրի ընդդիմությունը ներկայացնող «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Ավելին`կուսակցության ներկայացուցիչները նման հայտարարությամբ են հանդես եկել երկրի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի ելույթի ժամանակ:
Կուսակցության անդամներից մեկը` Գիգա Բոկերիան հայտարարել է, որ մտադիր չէ լսել երկրի ղեկավարի ելույթը: «Դուք կեղծիքի խորհրդանիշ եք: Մինչև այս պահը նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ արված խախտումների համար ոչ ոք պատասխանատության չի ենթարկվել», - ասել է Բոկերիան և լքել դահլիճը:
Նիստը բոյկոտել են «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները: Նրանք նիստի նախօրեին հայտնել են, որ Զուրաբիշվիլիին չեն ճանաչում որպես երկրի նախագահ, հետևաբար՝ մտադիր չեն լսել նրան:
Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդդիմադիր պատգամավորների նման պահվածքն որակել է որպես անարգանք նախագահի ինստիտուտի նկատմամբ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ