Իրանա-ադրբեջանական սահմանին այսօր փոխրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զովել է ադրբեջանցի մեկ զինծառայող: Այդ մասին տղեկանում ենք ռուսական Интерфакс գոծակալության ադրբեջանական ծառայությունից:
«Միջադեպը տեղի է ունեցել Արցախի Հորադիզ բնակավայրի հարևանությամբ: Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից Ադրբեջան մտնել փորձող զինված խմբի ուղղությամբ, որոնք էլ պատասխանել են ադրբեջանական կողմի կրակոցներին»,- գրում է գործակալությունն ու հավելում, որ փոխհրաձգության ժամանակ ևս մեկ զինծառայող վիրավորում է ստացել:
Նշենք, որ զինված խմբի գտնվելու վայրի մասին տեղեկություններ աղբյուրը չի հաղորդում, բայց նշում է, որ վերջիններիս հաջողվել է փախուստի դիմել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ