ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Մերկելը բացատրել է՝ ինչու է Պորոշենկոյին Բեռլին հրավիրել

Մերկելը բացատրել է՝ ինչու է Պորոշենկոյին Բեռլին հրավիրել
13.04.2019 | 01:11

Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բեռլինյան հանդիպումը տեղի կունենա Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկ շաբաթ առաջ:


Գերմանիայի կանցլերն այսօր հայտարարել է, թե ինչու է ցանկանում հանդիպել ուկրաինացի իր գործընկերոջը: «Նրա հետ հանդիպել ենք Մյունխենյան գագաթաժողովի և տարբեր այլ հավաքույթների ժամանակ: Նրա հետ մշտական կապի մեջ լինելը կարևորում եմ»,- ընդգծել է Մերկելը:

Նշենք, որ Պորոշենկոյի ընդդիմախոսներն ասում են, թե նրա այցը Գերմանիա նախընտրական քարոզչության մի մաս է: Այդ տեսակետը չի հերքել նաև գործող նախագահի նախընտրական շտաբի պետ Օլեգ Մեդվեդևը: «Նախագահի այցը Բեռլին ուշադրություն է Ուկրաինայի նախագահական ընտրությունների նկատմամբ»,- ասել է նա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ