ՀՀ իշխանությունները մտահոգված են Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացմամբ
10.04.2020 | 12:47
Կորոնավիրուսի մեկ դեպք է գրանցվել նաև Արցախում: Վարակակիրն Արատաշատից է Արցախ գնացել՝ ընտրություններին մասնակցելու: Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները հավաստիացնում են՝ նրա շփման շրջանակը հստակեցվում է, բայց եթե ընտրության է մասնակցել, ապա ենթադրել կարելի է, թե ընտրատեղամասում քանի մարդ կարող է եղած լինել, կամ այդ օրը տեղամաս քանի մարդ է ելումուտ արել: Խնդրով պայմանավորված ՀՀ իշխանությունները մտահոգ են՝ ի՞նչ անել, հանգիստ հետևել քաղաքական իրադարձությունների՞ն, թե՞ Արցախում վիրուսի զարգացմանը:
«Իրատեսի» հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավորներից մեկն ասաց՝ այս օրերին ակտիվորեն քննարկում են, թե ինչ լուծում կարող են գտնել: «Արցախի մեր գործընկերներին պետք է օգնենք այս հարցում, խորհուրդ տանք, ուղղություն ցույց տանք: Չեմ բացառում՝ ընտրությունները հետաձգելու որոշում կայացվի»,- նշեց նա:
«Փաստորեն՝ մտահոգություն եղել է դեռ մարտի 31-ի՞ն»,- հարցրինք: «Ինչպե՞ս կարող էր չլինել, ուղղակի ոլորտի պատասխանատուները վստահեցրին՝ ամեն բան վերահսկելի է, ու կանեն հնարավորը վիրուսի ներթափանցումը կանխելու համար: Բայց ունենք այն, ինչ ունենք»,- եղավ պատասխանը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ