ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մեր Հայրենիքը վաճառքի, սակարկման, հանձման ենթակա չէ, և ոչ մի շուն այդ իրավունքը չունի

Մեր Հայրենիքը վաճառքի, սակարկման, հանձման ենթակա չէ, և ոչ մի շուն այդ իրավունքը չունի
25.03.2024 | 09:11

Դավիթբեկյան ազատագրական շարժման տարիներին Կապանի տարածաշրջանում և նրա մաս կազմող Գեղվաձորում, ի տարբերություն Մեղրու տարածաշրջանի և Հագարո գետի հովտի, թուրքաբնակ բնակավայրեր չեն հիշատակվել։

Դավիթ բեկի և Սյունիքի ազատագրական շարժման մասին պատմող Ղուկաս Սեբաստացին իր աշխատության մեջ չի հիշատակում տարածքի օտարաբնակ լինելու մասին։

Հայտնի է, որ շարժմանը Դավիթ բեկի դրոշի տակ կանգնեց նաև Գեղվաձորի հայությունը Ադամ զորապետի գլխավորությամբ։

Գեղվաձորն ունեցել է ազնվական խավ` մելիքական տներ։

Դեռ հինգերորդ դարում Փավստոս Բուզանդը հիշատակել է Ձորքի Գորութ իշխանին։ Իսկ 17-րդ դարի երկրորդ կեսին հիշատակվել են մելիք Բադիրը, մելիք Շիրինը, մելիք Ջալալը (16-րդ դար)։

Մեր Հայրենիքը վաճառքի, սակարկման, հանձման ենթակա չէ, և ոչ մի շուն այդ իրավունքը չունի։

Այս հողերի` Տավուշից մինչև Ակնա հայապատկան լինելը կասկածի տակ դնողը դավաճան է։

Լուսանկարնեում Գեղվաձորն է, ես կանգնած եմ իմ հայրենի հողում, որտեղ իմ հերոս նախնիները սանիտարական մաքրման գործողություն են իրականացրել։

Վերջին երեք հարյուր տարում, սակայն այս հողերը հայտնվել են աշխարհաքաղաքականության խաչմերուկում։

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ