Ընդամենը մի քանի օր դիմացավ:
«Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։
Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»,-.ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, ակնհայտորեն արձագանքելով գործարար Սամվել Կարապետյանին, ով «հանդգնել» էր լակոնիկ խոսք ասել ի պաշտպանություն Եկեղեցու:
Հետո, մի քանի րոպե անց, անզսպությունը, գյադայությունը Փաշինյանի «նուրբ հոգում» մի նոր գրառում ծնեցին:
«Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»,- գրեց Փաշինյանը:
Հայաստանին արտաքին թշնամի պետք չէ, Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը:
Նիկոլը մեր պետականության դատավճիռն է:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ