Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
18.06.2025 | 22:00
Քրիստոս, Որդի Աստծո, ներողամիտ ու բարեգութ,
Արարչական սիրովդ գթա Քեզ դավանողներիս,
Քո ողորմությամբ քավիր և ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ՏՈՒՐ մեր մեղքերին:
Հիշիր մեր գերեվարվածներին, բանտարկյալներին և հանիրավի հալածականներին, պայծառացրու
Լույսովդ և ազատիր, և մեզ իմաստությամբ մտածել տուր, և Հոգովդ առաջնորդիր անընդմիջորեն, որ Քեզ հաճո արդարությամբդ ապաշխարենք՝ խոնարհ արժանապատվությամբ, և ամենայն ժամ հովվիր մեզ:
Որովհետև Դու ես բոլորի Տերն ու Արարիչը, Դատավորը
ողջերի և մահացածների,
Եվ Քեզ է վայել փառքը և ազատագրման պատիվը
այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից:
Ամեն:
Դիտվել է՝ 190

Մեկնաբանություններ