Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեր կառավարական ջեբկիրներն ինչպե՞ս պիտի փաստաթղթավորեն ու լվանան այդ միլիոնները

Մեր կառավարական ջեբկիրներն ինչպե՞ս պիտի փաստաթղթավորեն ու լվանան այդ միլիոնները
17.08.2023 | 08:02

Ի՞նչ եք կարծում՝ Սնուփ Դոգը տեղյա՞կ է, որ իր հայաստանյան համերգի շուրջ արդեն տևական ժամանակ ակտիվ քննարկումներ են գնում ու, մանավանդ, շրջանառվում են լուրեր վեց մլն դոլարի մասին:

Ես կարծում եմ, որ նրան զեկուցել են այդ մասին:

ՈՒ այդքանից հետո, եթե 100-ից 150 հազար դոլար արժեցող թմրամոլը դեռ չի հրաժարվել այս մուխաննաթ շրջագայությունից՝ ուրեմն ինչ-որ բան այն չէ:

Նա միայն մի դեպքում իր ստորագրությունը կդնի 6 մլն-ի տակ. եթե Հայաստանի պահուստային ֆոնդի 3 տոննա թմրանյութից առնվազն կես տոննան քաշած լինի քիթը:

Իսկ դա գործնականում անհնար է:

ՈՒրեմն, մեր կառավարական ջեբկիրներն ինչպե՞ս պիտի փաստաթղթավորեն ու լվանան այդ միլիոնները: Կարծում եմ, Սնուփի հետ կկնքվի ասֆալտապատման պայմանագիր: Դրանից Հայաստանում դեռ ոչ ոք չի վառվել:

Կգրեն, որ Սնուփը ասֆալտապատել է 2000 կմ ճանապարհ, ու քանի որ Սնուփ Դոգը չգիտի Հայաստանի ճանապարհների առավելագույն երկարությունը, հանգիստ խղճով կստորագրի: Այս գործը կբացեն մի քանի ամիս հետո, երբ հավանական մեղադրյալը չի լինի. այսինքն, մեռած կլինի գերդոզավորումից:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6152

Մեկնաբանություններ