ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Հիշեք՝ մեղավորը պատասխան է տալու

Հիշեք՝ մեղավորը պատասխան է տալու
01.06.2025 | 10:24

Այսօրվա հայկական իշխանությունն իր գործած բոլոր մեղքերի համար կարող է պատասխան չտալ միայն ու միայն մեկ պարագայում, եթե չլինի հայկական պետականություն:

Բայց պետականությունը, ի հեճուկս մեր (ներքին ու արտաքին) թշնամիների, Հայն արդեն ունի և ունենալու է...

Իսկ դա նշանակում է, եթե ոչ այսօր, ապա վաղը, անշուշտ, մեղավորը պատասխան է տալու:

ՀԻՇԵ՜Ք...

Սենոր ՀԱՍՐԱԹՅԱՆ

Արցախի Հանրապետության ՊԲ պահեստի գնդապետ

Հ.Գ.

Նավի խորտակման պահին նավից ցատկողը շիկամուկ (առնետ) է:

Նրան կարելի է հասկանալ, որովհետև ուզում է ապրել...

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ