Քրիստոնյա Հայաստանում իշխանության եկած նեոբոլշևիկներն ու գլոբալիստները համառորեն շարունակվում են իրենց պայքարը մեր Սուրբ Եկեղեցու դեմ։
Դրսում թշնամու առաջ խոնարհվում և ձեռք են սեղմում, իսկ մեր հայրենիքում, եկեղեցու վրա` մատ են թափ տալիս։
Այն եկեղեցիները և սրբավայրերը, որոնք այսօր պետության հաշվեկշռի վրա են, դրանք վարչապետի ասած «չուլան», հենց ինքն ու իր կառավարությունն են դարձրել, ինչպես բոլշևիկյան անաստվածության տարիներին պահեստների էին վերածվել։
Ինչպե՞ս կարելի է նման գռեհիկ ձևով արտահայտվել և վիրավորել մի ողջ ժողովրդի կրոնական զգացումներ։ Չէ՞ որ , այդ Սուրբ վանքերն ու եկեղեցիները թշնամիներից պաշտպանելու համար, մեր ժողովրդի շատ զավակներ իրենց կյանքն են տվել։
Օրվա իշխանությունների պարտավորությունն է վերականգնել և բարեզարդել կիսավեր վանքերն ու սրբավայրերը։ Փոխանակ ամաչելու, հպարտորեն բարձրաձայնում են։
Իսկ այն եկեղեցիները և վանքերը, որոնք եկեղեցուն են պատկանում ` ամեն մեկն իր գեղեցկությամբ մի դրախտավայր է։
«Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առաջ։ Ստի հայրը` սատանան է», - ասում է Սուրբ Գիրքը։
Մինչև կոկորդները մեղքերի մեջ թաղված, հիմա էլ մեղավորներ են փնտրում հոգևորականների մեջ։
Վա՜յ, այն երկրին ու ժողովրդին, ում առաջնորդը փոքրհոգի է։
«Չար ծնունդն իր աչքին արդար է երևում։ Անզգամություն ցանողը չարիք է հնձելու» (Աստվածաշունչ):
Հայոց Եկեղեցին ժայռ է. ով փորձի նրան հարվածել` ինքն է փշրվելու։
Աստված պահապան մեր Հայրենիքին, Եկեղեցուն և ազգին։
Տեր Մաղաքիա քահանա ՕՀԱՆՅԱՆ