Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած նոր պատժամիջոցները մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ առևտրային և բանկային ոլորտներում Իրանի հետ համագործակցության պատրվակով՝ հայտնում է Mehr-ը։ «Նոր պատժամիջոցները ոչ միայն անօրինական են և խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող ռեժիմի՝ իրանցի ազգի նկատմամբ խոր և մշտական թշնամանքի ևս մեկ վկայությունն են»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ               
 

Սկզբունքային և արժեքապաշտպան հանդես եկողն անցել է իշխանական շանտաժին

Սկզբունքային և արժեքապաշտպան հանդես եկողն անցել է իշխանական շանտաժին
03.06.2025 | 12:18

Որևէ մեկը կասկածու՞մ է, որ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության ճշտության մասին բանավոր հավաստող Փաշինյանը սկզբունքային է: Կասակածում ե՞ք, որ նրան բացարձակապես չի հետաքրքրում քրիստոնեական, արժեքային, բարոյական և հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու կանոնակարգային և նվիրապետական կարգի մանրամասներն ու դրանց խախտումը՝ հատկապես հանուն եկեղեցու: Նրան նույնիսկ չեն հետաքրքրում ոչ միայն հոգևոր, այլ նաև աշխարհիկ կարգերի խախտումները, որոնք ունեն բարոյական հատման խնդիրներ, և դրա ապացույցը նախ իր՝ որպես վարչապետի վարքականոնն է և դրա ցածր արտահայտումը վերջին շրջանում:

Փաշինյանին վերը նշվածները բացառապես հետաքրքրում են սեփական շահերի խորացման, դրանցով հարց լուծելու, իր նկատմամբ վտանգները չեզոքացնելու, շանտաժ անելու ելակետից միայն:

Առաջիկայում ձեզ մտցնելու են մի մտածված դիսկուրսի մեջ, որտեղ ենթադրյալ նվիրապետական կարգի խախտումը (կուսակրոնություն) դարձնելու են հիմնական խնդրո առարկա: Բոլոր նրանք, ովքեր կերկմտեն, թե բա՝ «հա, ճիշտ է ասում, չի կարելի, եթե կուսակրոն է», դառնալու են այս մեծ ֆարսի մեջ Փաշինյանի թեզի հոժարակամ ընդունող, իսկ նրա գերխնդիրը մի խայծով լրիվ ուրիշ խայծ կուլ տալ ստիպելն է, որի շահառուն ոչ թե երկիրն է, քրիստոնյա և հավատավոր ժողովուրդը, այլ՝ ինքը և բացառապես իր իշխանությունն ու թշնամու առաջ ստանձնած պարտավորութունները:

Հիշեք և համոզված եղեք՝ սա Հայ Առաքելական Եկեղեցու գերակայող, հզոր և աներկբա իշխանության դեմ մղվող պայքար է, ուրիշ ոչինչ: Բարոյական զեղումները, որոնք հիմա Փաշինյանը օգտագործում է 26 տարվա կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ, բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու դիրքերի դեմ են: Ենթադրյալ կարգի խախտման մասին սկզբունքային հավատավոր ներկայացողը կարող էր իմանալ արդեն յոթ տարի, և դա կրկին բացառապես հոգևոր իշխանության և ՀԱԵ-ի գործն է, ոչ թե աշխարհիկ իշխանությունը ստնձնած նախկին «սկզբունքային լրագրողի»: Սկզբունքային և արժեքապաշտպան հանդես եկողը դրանով երևի շատ երկար է շանտաժ արել և հիմա անցել է «ենթադրության» հանրայնացման իշխանական շանտաժին:

Պինդ ու ձիգ կացեք, խնդիրը անձը չէ, խնդիրը ինստիտուտն է: Ձեզ ներկայացնելու են մեկ խայծ, բայց կերակրելու են մեկ այլ խայծով:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ

ետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են' title='Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են' width='220' height='163' />
Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բռնել-թող­նել
Բռնել-թող­նել