Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Աղվան Վարդանյանի հայտարարությունը 2023 թ. հոկտեմբերի 24-ի Ազգային ժողովի նիստում

Աղվան Վարդանյանի հայտարարությունը 2023 թ. հոկտեմբերի 24-ի Ազգային ժողովի նիստում
25.10.2023 | 15:03

Նախորդ քառօրյայում այստեղից մեկը ոսկեղենիկ հայերենով «ո՞վ ես դու վաբշե» ասաց։ Ինձ էր ասում, կարծեմ։

Ես Աղվան Վարդանյանն եմ։

Որ չկասկածի, այսօր որոշել եմ Ազգային ժողովի ամբիոնից Ձեզ համար սիրով բանաստեղծություն կարդալ։ Երկու բանաստեղծություն-հայտարարություն։

Առաջինը գրել եմ հեռավոր 1987-ին։ Կարծում էի՝ կոմունիստական նոմենկլատուրան է։ Հետո պարզվեց՝ ոչ միայն։

Երկրորդը գրել եմ չարաբաստիկ 2018-ի հուլիսին։ Պարզ է հակահերոսը։

Խնդրում եմ՝ թեթեւ նայել։ Զուտ բանաստեղծություն։ Անձնական ոչինչ։

ԴԱՌՆԱԳԻՐ
Պնակալեզ պատեհապաշտ, բ...ի տղերք,
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց,
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք՝
Ձեր արածը հիմա պիտի գա ձեր դիմաց:

Գալու է՝ ձեր զավակների պատկերն առած,
Որ քշվելով՝ Ձեր ավերից խեղված ու բութ,
Անեծքով են օրհնելու ձեր սաղմը սառած,
Որ դռնեդուռ մուրալու են ներում ու գութ:

Մուրալու են՝ չեն գտնելու լույսի մի շերտ
(Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում),
Եվ ձեր որդիք ամեն անգամ երբ ձեզ հիշեն,
Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում:

Կատարվելու է գրվածը մութ՝
Դառը գավաթն այս պիտի ըմպես,
Բայց երբ խաղաղվի ամբոխը բութ,
Զուսպ մնա։ Սակայն չվրիպես:

ՀԱԿԱՆԵՐԲՈՂ
Զուսպ մնա,- ասաց,- զսպաշապիկ
Հագցրու զքեզ, մինչև բանա
Քարտեզագիրը ձեռքի ափի
Հեղափոխության խաթաբալան։

Ինչե՞ր են գրված, ո՞վ է գրել՝
Նա չի կարդալու, ջնջող է նա,
Դեռ ինչեր պիտի պարտագրեն,
Մինչև սափրվի ու լողանա։

Արյուն եմ տեսնում, նզովք ու թույն,
Տեսնում եմ մահվան սև պատարագ.
Սերմանելու է ամայություն
Հրեշտակակերպ այս սատանան...

Դիտվել է՝ 10753

Մեկնաբանություններ