«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ինչու է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարևոր Հայաստանի ստորագրությունը. Ստեփան Դանիելյան

Ինչու է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարևոր Հայաստանի ստորագրությունը. Ստեփան Դանիելյան
30.05.2022 | 07:27

Ալիևն ասում է, որ Արցախի հարցն արդեն լուծվել է, միջազգային հանրությունն այդ լուծումն ընդունել է, Հայաստանն էլ ֆանտազիաների գիրկն է ընկել կարգավիճակի մասին հարց բարձրացնելով ու ասում է, որ այդ վիճակը պետք է թղթի վրա ֆիքսել, որի վրա Հայաստանը պետք է ստորագրություն դնի։


Առաջանում է հարց, եթե ամեն ինչ արդեն լուծվել է, մենք էլ ֆանտազիաների գիրկն ենք ընկել, այդ դեպքում ինչու՞ է Ադրբեջանի ու ԵՄ-ի համար կարևոր Հայաստանի ստորագրությունը։
Այ, այս հարցի պատասխանն է կարևոր, այստեղ է իրավիճակը հասկանալու բանալին։

Դիտվել է՝ 15249

Մեկնաբանություններ