ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում
08.07.2026 | 11:36

Պարզապես մի բան կասեմ։

Այն ամենը, ինչ այսօր անում են փաշիստները, այն հիստերիկ «ուրախությունը», որը ցուցադրում են Փաշինյանի քարոզչությունից ապուշացած անատամ ձաձաներն ու տոտաները սոցիալական ցանցերի իրենց էջերում, այն չարությունն ու նախանձը, որը նրանք ամեն օր գարշահոտ հոսքի պես թափում են իշխանամետ լրատվամիջոցների էջերին, միայն մեկ բանի մասին են խոսում։

Դուք պարտվել եք։

Դուք պարտվել էիք դեռ այն ժամանակ, երբ տասներկու հատուկջոկատայիններով խմբով «խռխռալով» հազիվ տապալեցիք Ծառուկյանին, իսկ նա, դուրս գալով Քննչական կոմիտեից, ծիծաղում էր ձեր դեմքին։

Դուք պարտվեցիք նաև այն ժամանակ, երբ, փորձելով նվաստացնել և վախեցնել Ծառուկյանին, սպանեցիք անմեղ կենդանուն` էն խեղճ առյուծին։ Դրանով դուք ցույց տվեցիք ոչ թե ձեր ուժը, այլ ձեր սեփական բարոյական անկումը։

Դուք պարտվեցիք այն ժամանակ, երբ որոշեցիք, որ ձեզ ամեն ինչ թույլատրելի է, որովհետև զգացիք ձեր անպատժելիությունը և հավատացիք, որ ձեր թիկունքում կանգնած են թուրքերն ու ադրբեջանցիները, որոնք կհավանեն ձեր ցանկացած քայլը։

Դուք կարող եք ձերբակալել, ահաբեկել, կազմակերպել ցուցադրական հաշվեհարդարներ, ուրախանալ ուրիշի դժբախտությամբ և ինքներդ ձեզ համոզել, թե դա հաղթանակ է։

Բայց ոչ։

Սա հաղթանակ չէ։ Սա այն մարդկանց հուսահատությունն է, ովքեր հասկանում են, որ վախը երբեք չի կարող փոխարինել հարգանքին, իսկ բռնաճնշումները երբեք չեն ապացուցում մարդու կամ իշխանության իրավացիությունը։

Դուք պարտվել եք։

Եվ որքան էլ փորձեք հակառակը համոզել շրջապատին, հոգու խորքում դուք ինքներդ դա շատ լավ գիտեք։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Հ․Գ․

Սեղմում եմ Ձեր ձեռքը իմ ղեկավար և ավագ եղբայր Գագիկ Ծառուկյան ջան։

Ինձ համար մեծագույն պատիվ է լինել Ձեր կողքին ՄԻՇՏ։

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։

Դիտվել է՝ 3575

Մեկնաբանություններ