Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Մի՛ տիրաժավորեք Բաքվի հորինած «Արևմտյան Ադրբեջան» կեղծ, հոգեբանական թեզը

Մի՛ տիրաժավորեք Բաքվի հորինած «Արևմտյան Ադրբեջան» կեղծ, հոգեբանական թեզը
03.06.2026 | 12:05

Հարգելի՛ գործընկերներ, ընդդիմադիր դաշտի իմ պայքարի ընկերներ, քարոզարշավների երկարատև դիտարկումն ու քաղաքական դիսկուրսի վերլուծությունն ինձ դրդում են բարձրաձայնել մի օրհասական խնդիր, որն իր բազմաթիվ շերտերում թաքցնում է խորը վտանգներ։

Դիմում եմ ձեզ ոչ թե քննադատելու, այլ մեր ընդհանուր գաղափարական կողմնացույցը հստակեցնելու նպատակով:

Խնդրում եմ, վերջապե՛ս դադարեցրեք ձեր քաղաքական հռետորաբանության մեջ ադրբեջանցիների՝ Հայաստան իբրև թե «վերադարձի» թեման շրջանառելը:

Մի՛ տիրաժավորեք Բաքվի հորինած «Արևմտյան Ադրբեջան» կեղծ, հոգեբանական թեզը։ Այդպիսով դուք ակամայից լեգիտիմացնում եք թշնամու ծավալապաշտական նկրտումները միջազգային հարթակներում և հանրային ընկալումներում:

Անդադար տագնապի ու վախի մթնոլորտ սերմանելով՝ դուք միայն սնում ու ոգևորում եք հակառակորդին։

2020 թվականի պատերազմից հետո Բաքվի բռնապետությունը փորձում է ահ ու սարսափ տարածել հայ մարդու հոգում՝ կոտրելու համար մեր դիմադրողականությունը։

Բայց հիշեցրե՛ք բոլորին, հայը երբեք չի՛ վախեցել և չի՛ վախենալու թշնամուց։ Սա պատմական ու հոգևոր ֆենոմեն է։

Դարեր շարունակ հակառակն է եղել՝ թշնամին է վախեցել հայի տեսակից, նրա մշակույթից, գենից ու արարող ուժից, քանզի եկվորը միշտ սարսափում է բնիկ տիրոջից։

Մեր քաղաքական պայքարը չի կարող լինել սոսկ տեխնիկական գործընթաց կամ իշխանատենչության մրցավազք։

Սա գաղափարական, ազգային և պետական գոյության կռիվ է։

Այսօրվա պետականակործան ու ազգակործան վարչախմբին և անձամբ Նիկոլին հեռացնելու հազարավոր հիմնավոր քաղաքական, իրավական ու բարոյական պատճառներ կան։ Հազարավո՛ր։

Բայց այդ հեռացման ռազմավարությունը չի կարող կառուցվել սեփական ժողովրդին ահաբեկելու վրա։

Քաղաքական տեսանկյունից դա կործանարար սխալ է. վախեցած ու սարսափած քաղաքացին իշխանություն չի փոխում, վախեցած քաղաքացին հայրենիք չի պաշտպանում. նա միայն փախուստի մասին է մտածում։

Մեր առաքելությունը վախ տարածելը չէ, մեր առաքելությունը հայի ոգին ու քաղաքական գիտակցությունն արթնացնելն է։ Մենք պետք է վերականգնենք հավատը սեփական ուժերի հանդեպ, մեր կապը հայրենի հողի ու նախնիների պատգամի հետ։ Հայն իր աստվածատուր հողում ապրել է, ապրում է ու հավերժ արարելու է։ Սա քաղաքական աքսիոմ է։

Դադարեցրե՛ք թշնամու օդակայանները լցնելն ու նրանց տեղեկատվական պատերազմին անուղղակիորեն աջակցելը։ Այսօրվա մեր քաղաքական անփութությունը վաղվա աշխարհաքաղաքական սպառնալիքն է։

Խոսե՛ք մեր ինքնության, մեր հոգևոր արժեքների, մեր ուժի և ազգային արժանապատվության մասին։ Մենք պետք է հասարակությանն առաջնորդենք ոչ թե պարտվողական վախերով, այլ հաղթանակի հստակ տեսլականով։

Ի գործ՝ հանուն մեր ընդհանուր հաղթանակի։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 255

Մեկնաբանություններ