Իրանի պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Իսլամաբադից բարձր մակարդակով մի շարք հանդիպումներից հետո՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Մեկնելուց առաջ պատվիրակությունը Պակիստանի ղեկավարներին է հանձնել ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու մասին իր պահանջների պաշտոնական ցուցակը։               
 

Ենոքավանի ընձառյուծին FPWC-ի տեսախցիկները ֆիքսել են նաև Արարատի և Վայոց ձորի մարզերում

Ենոքավանի ընձառյուծին FPWC-ի տեսախցիկները ֆիքսել են նաև Արարատի և Վայոց ձորի մարզերում
10.05.2020 | 22:13

Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստանի (WWF) ֆեյսբուքյան էջը հետաքրքիր փաստ է ներկայացրել Ենոքավանի ընձառյուծի անցած ճանապարհի մասին։ WWF-ի փորձագետներն ընձառյուծի նախշերը համեմատել են վերջին տարիներին Հայաստանում լուսանկարված մյուս ընձառյուծների հետ: Պարզվել է, որ նույն կենդանին նկարվել է նաև FPWC-ի տեսախցիկներով 2018-2019թթ․ Արարատի և Վայոց ձորի մարզերում: Ընձառյուծը սիրում է ճամփորդել։ Ենթադրաբար, նա, 2019-ի աշնանը հատելով երկրի կեսը, հարավային Հայաստանից հասել է Իջևանի լեռներ:

Դիտվել է՝ 11045

Մեկնաբանություններ