Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Որոշումները ձերն էին, հետևանքները՝ նույնպես. ու՞մ վրա է մեղքը

Որոշումները ձերն էին, հետևանքները՝ նույնպես. ու՞մ վրա է մեղքը
04.04.2026 | 12:21

Պատկերացնու՞մ եք՝ Վլադիմիր Պուտինն իր ժողովրդին ասի. «Դոնբասն առաջինն ԱՄՆ-ն է ճանաչել ՈՒկրաինայի կազմում, դրա համար ես այն հանձնել եմ»։ Անհեթեթություն է, չէ՞։

Բայց այսօր Նիկոլ Փաշինյանը նույն տրամաբանությամբ փորձում է արդարանալ՝ պնդելով, թե ուրիշներն են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Հարց է առաջանում՝ եթե վաղը Պուտինը հայտարարի, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի կազմում, դուք դա է՞լ պետք է ընդունեք։

Պետությունների ղեկավարները միշտ էլ կարող են իրենց շահերից ելնելով տարբեր հայտարարություններ անել։ Բայց դա չի նշանակում, որ դու պետք է հրաժարվես քո հողից, քո պատմությունից ու քո հերոսներից։ Այդ դեպքում ի՞նչ անկախության մասին է խոսքը։

Եթե այդքան կարևոր է Պուտինի խոսքը, ապա ինչու՞ անտեսվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրված էր հենց նրա մասնակցությամբ։ Ինչու՞ արևմտյան հարթակում՝ Պրահայում, ամբողջությամբ հանձնվեց Արցախը։ Դա Պուտի՞նն էր պարտադրել, թե՞ Արևմուտքի և Թուրքիայի որոշումն էր։

Ռուսական կողմը տարիներ շարունակ բացահայտ խոսել է «Լավրովի պլանի»՝ որպես փուլային լուծման մասին։ Դա նորություն չէր և գաղտնի չէր։ Եթե Պուտինի խոսքը լսող էիք, ինչու՞ հրաժարվեցիք «Լավրովի պլանից»։

Պուտինին լսելու փոխարեն դուք փոխեցիք ուղղությունը, մերժեցիք նախորդ ձևաչափերը և վերջում երկիրը հասցրեցիք այս վիճակին։ Իսկ հիմա փորձում եք պատասխանատվությունից խուսափել՝ մեղքը բարդելով ուրիշների վրա։

Բայց իրականությունը մեկն է. որոշումները ձերն էին, հետևանքներն էլ՝ նույնպես։

Ժողովուրդը պիտի հետևություններ անի։

Մանուել ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ