ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ պետքարտուղարից պահանջել է ներողություն խնդրել

Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ պետքարտուղարից պահանջել է ներողություն խնդրել
02.02.2014 | 15:17

Սիրիայի արտաքին գործերի նախարար ՈՒալիդ Մուալեմը հայտարարել է, որ Դամասկոսի պաշտոնական պատվիրակությունը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել «Ժնև -2» համաժողովի շրջանակում, քանի դեռ պետքարտուղար Ջոն Քերրին ներողություն չի խնդրել Սիրիայի հակամարտության կարգավորմանը նվիրված գիտաժողովում իր կողմից ասված խոսքերի համար: Այս մասին հայտնել է Սիրիայի SANA լրատվական պորտալը: «Միացյալ Նահանգները պահանջում է մեզանից ուղիղ բանակցություններ վարել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիա (НКОРС) հետ, բայց մենք ասել ենք, որ չենք անելու դա, քանի դեռ Քերրին ներողություն չի խնդրել բոլոր այն խոսքերի համար, որ ասել է Մոնտրեյում»,- ասել է Սիրիայի ԱԳ նախարարը:
Բանակցությունների բացմանը, Ջոն Քերրին շատ բացասաբար է արտահայտվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հասցեին և ընդգծել, որ նա չի մասնակցելու որևէ անցումային կառավարության: «Անհնար է նույնիսկ պատկերացնել, որ մի մարդ, ում գլխավորությամբ կատարվել են այսքան դաժան գործողություններ սեփական ժողովրդի հանդեպ, երկիրը նորից ղեկավարելու օրինական հնարավորություն ստանա»,- ասել է պետքարտուղարը:
Նախօրեին Քերիին սպառնացել է Ասադին` քիմիական զենքի վերացմանն ուղղված գործընթացը ուշացնելու կապակցությամբ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Դիտվել է՝ 1774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ