Երևի մենք ծնվել ու ապրում ենք Երկրի վրա, որպեսզի զգանք նույն իրադարձություններն ու քայլենք նույն հետագծերով, ինչը մեր ծնողներն են զգացել ու քայլել՝ նույն հաջորդականությամբ, նույն ձևով սայթաքենք՝ նու՜յն տեղերում:
Բայց ամենավատն այն է, երբ տեսնում ես, որ դու էլ նույնքան միամիտ ու մաքուր ես ոհմակների դեմ, նույնքան ազնիվ ու անզոր, որքան իրենք էին, և՝ ինչում մեղադրու՜մ էիր իրենց:
Չէ՞ որ նրանք էլ առաջին անգամ էին ապրում երկրի վրա, նրանք էլ գնացել են իրենց ծնողների նոտագրված հետքերով:
Սուսաննա Բաբաջանյան