Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Քաղաքական իմբիցիլության վերջին ստադիան

Քաղաքական իմբիցիլության վերջին ստադիան
14.05.2025 | 17:29

Փաշինյանին պետք է հուշել, որ Ռ. Քոչարյանով իր կորցրած ընտրազանգվածը հետ բերելու ու հետո նույն ընտրազանգվածին, որն իրեն ու իրենց վաղուց «թուրք» է համարում, հեր, մեր, տուն ու լավ քրֆելը քաղաքական իմբիցիլության վերջին ստադիան ա:

Քաղաքացիական պատերազմներն ավելի չնչին բաներից են սկսվել, քան պառլամենտում մի ողջ ժողովրդի հեր, մեր, լավ ու տուն հայհոյելը:

P.S. 2026 եթե հասնի ՔՊ-ն՝ պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3414

Մեկնաբանություններ