Տեր Աստված, Ամենակարող Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն՝ նրանց հոգիներին...
Խաղաղություն մեր և կյանք, որ առաքվեցիր Հայր Աստծուց, Միածին Որդի Աստծո, տուր մեզ Քո խաղաղությունը, որ շնորհեցիր Քո առաքյալներին` փչելով նրանց մեջ Քո կենդանացուցիչ և ամենազոր Սուրբ Հոգին...
Բարձրացնում եմ դեպի Քեզ իմ աչքերը և իմ ամբողջ սրտով կանչում Քեզ, Տե՛ր Քրիստոս, Միածին Որդի Աստծո, որ Քո մարդասիրությունից հաղթվելով` կամովին խոնարհվեցիր անճառ փառքիցդ և առար ծառայի կերպարանք...
Շնորհակալություն Քեզ, ո՛վ Աստված,
որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին...
Օրերս հայտնի դարձավ, որ Կարսում տեղի է ունեցել Կարս-Գյումրի երկաթուղային գծի վերականգնման և շահագործման հարցերով հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի նիստ։ Լրատվական դաշտում թեմայի հետ կապված համապատասախան մեկնաբանություններն ու դիտարկումները բավականին քիչ էին, ինչը առիթ հանդիսացավ գոծընթացի վերաբերյալ մի քանի առանցքային դիտարկումներ ներկայացնելու...